ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը

28 ապրիլի, 2017 | 22:57

Հանդիպումներ Էստոնիայում

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Էստոնիայի հայ համայնքի հետ Տալլինում կազմակերպեց Մանվել Սարիբեկյանի «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին էստոնական հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի դիտմանը նախորդած բացման խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, դրա մասին իրազեկումը, այդ թվում նաև գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով հանդիսանում են անհրաժեշտ միջոցներ ցեղասպանությունների կանխարգելման պայքարում՝ այս համատեքստում ներկայացնելով միջազգային ասպարեզում Հայաստանի և իր գործընկերների կողմից ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմին՝ դեսպանը կարևորեց, որ ֆիլմի դիտումը Տալլինում կազմակերպվում է էստոնացի միսիոներ Անն Հեդվիգ Բյուլի ծննդյան 130-ամյակին: Դեսպանը, խոսելով ցեղասպանության ընթացքում հայերի կյանքերը փրկած այլազգիների մասին, ովքեր Հյուսիսային Եվրոպայից երկար ճանապարհ անցելով, դժվարությունների բախվելով փրկել են հազարավոր հայ որբերի և, այնուհետև, իրենց կյանքը նվիրել ցեղասպանությունից փրկված հայերին՝ հաստատապես կարելի է համարել ժողովուրդների ազնվագույն առաքյալներ»:

Դեսպանը նշեց նաև, որ ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը այլընտրանք չունի և որ պետք չէ տեղի տալ ժխտողականությանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդած ընդունելությանը ելույթներով հանդես եկան նաև ֆիլմարտադրող Մանվել Սարիբեկյանը և Էստոնիայի լյութերանական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման:

Ապրիլի 27-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Տալլինում հանդիպում ունեցավ Արևելյան գործընկերության Էստոնիայի հատուկ պատվիրակ, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն Յաան Ռեյնհոլդի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ-ում էստոնական նախագահությանն առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում էին էստոնական կողմի՝ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները և դրանցում Հայաստանի մասնակցությունը:
Յաան Ռեյնհոլդը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում կանցկացվեն նախարարական, լրատվական և քաղաքացիական հասարակության ֆորումներ, իսկ հոկտեմբերին կազմակերպվելիք Արևելյան գործընկերության չորրորդ ֆորումն առավելապես կառնչվի բիզնես-բարձր տեխնոլոգիաներ կապին, թվային հասարակությանը, էլեկտրոնային կառավարմանը:

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության առաջնային ուղղություններից է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով առավել արդյունավետ կառավարման մոդելների կիրառումը: Դեսպանը նշեց, որ այս իմաստով էստոնական փորձը կիսելու պատրաստակամությունը ողջունելի է և հույս հայտնեց, որ ԵՄ էստոնական նախագահության առաջնահերթություններից ելնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա:

Ապրիլի 27-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մարտին Ռոջերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ երկկողմ այցերի կազմակերպման կարևորությունը: Մարտին Ռոջերը ներկայացրեց ԵՄ նախագահությունում Էստոնիայի առաջնայնությունները: Էստոնացի դիվանագետը ողջունեց այն փաստը, որ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները հաջող ավարտին են հասցվել:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կոչված է ամրապնդել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը՝ ստեղծելով նոր հնարավորություններ գործընկերության ընդլայնման և խորացման համար:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
4. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
5. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
6. Հասմիկ Պապյանի ելույթը Տալլինի Մայր տաճարում
7. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
8. Արսինե Քլյան. «Դանիելյան» արվեստի կենտրոնի փոքրիկ հյուրը Էստոնիայից
9. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
10. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: