ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էստոնիա. Միքսերը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իր երկրի փորձը Հայաստանին փոխանցելու ցանկությունը

23 դեկտեմբերի, 2016 | 20:54

Դեսպան Մկրտչյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

TigranMkrtchyanԷստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 22-ին հանդիպեց Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-էստոնական երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններն առավել ընդարձակելու և խորացնելու հեռնկարներին։ Փոխադարձ ընդգծվեց բարձր մակարդակով այցերի անհրաժեշտությունն ու դրանց կարևորությունը։

Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող ապակառուցողական գործելաոճը, ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները։

ԱԳ նախարար Միքսերը վերահաստատեց Էստոնիայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ աջակցություն հայտնելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նախարարը նաև ընդգծեց, որ բախումները սահմանային գոտում և շփման գծում հակամարտության կարգավորման հարցում որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ։

mikser-1Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին։

Նախարար Միքսերն անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի ձեռքբերումներին և նշեց, որ էստոնական կողմը պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր փորձը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի: Այս մասին հայտնոմ է ՀՀ ԱԳՆ-ն։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: