ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էստոնիա. Հայկական մշակույթի օր «Բաց երկնքի տակ» թանգարանում

10 դեկտեմբերի, 2016 | 09:40

ՏԱԼԼԻՆ.-Դեկտեմբերի 4-ին Էստոնիայի «Բաց երկնքի տակ» թանգարանում հայկական մշակույթի օր էր, որին մասնակցեցին նաև Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու «Երազանք» երաժշտական խումբը: Այս մասին հայ համայնքից հայտնել են ՚՚Հայերն այսօր՚՚-ին։ 

estonia-2-2016Թանգարանի բազմազգ մարդաշատ դահլիճում Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի բացման խոսքից հետո միջոցառումը շարունակվեց Հայաստանի պատմության և մշակույթի մասին պատմող հագեցած տեղեկատվական ծրագրով, հյուրերի հետ ակտիվ հարցազրույցներով, «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաների և «Երազանք» երաժշտական խմբի գեղեցիկ, ուրախ երգերով և պարերով:

Միջոցառմանը բոլոր ներկաները ճաշակեցին նաև հայկական համեղ խոհանոցի անկրկնելի կերակրատեսակները: Մթնոլորտն էլ ավելի հետաքրքիր և աշխույժ դարձավ ազգագրական «Կարնո քոչարի» պարի ուսուցմամբ: Փոքրիկ մասնակիցներն էլ ոգևորվեցին Տարտուի «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Վաչագան Խաչատրյանի ձեռքի աշխատանքի հմտության դասով:

Միջոցառման ավարտին մասնակիցները միանալով ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը՝ լուսանկարվեցին համահայկական շարժմանը կոչի պաստառով:

estonia-2016-novՀիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 11-ին Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Էստոնիայի Հաապսալու քաղաքում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած հայկական մշակույթի օրերին, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին:

Մասնակիցներն ու հյուրերը, որոնք Հաապսալու էին եկել Էստոնիայի տարբեր քաղաքներից և հարևան երկրներից, նախ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի և Հաապսալույում  ծնված էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարին: Էստոնուհի միսիոներն իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայերին փրկելու գործին: Այնուհետև Հաապսալուի մշակույթի կենտրոնում կայացած համերգին՝ «Երազանք» երաժշտական խումբը ներկայացրեց հայկական երգեր և պարեր:

Orer.eu

estonia-2016-nov2 estonia-2016 estonia-3-2016


Առնչվող նյութեր
1. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
2. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
3. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
4. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
5. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
6. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
7. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
8. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
9. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: