ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԷՍՏՈՆԻԱ. «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը Տալլինում

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Էստոնիայում
23 մայիսի, 2017 | 22:42

Մայիսի 22-ին Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կարմեն Լաուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ:

Նույն օրը Էստոնիայի խորհրդարանում դեսպան Մկրտչյանը հանդիպեց Ռիիգիկոգուի նախագահի առաջին տեղակալ Էնն Էէսմայի հետ: Հանդիպման ընթացքում էստոնացի խորհդարանականը շնորհավորեց Հայաստանին նոր խորհրդարանի գումարման և նախագահության կազմի ընտրության կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց խորհրդարանական կապերը խորացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, բարեկամական խմբերի գործունեությունն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը նշեց, որ այժմ խորհրդարանի դերակատարությունը Հայաստանում ունի նույնչափ կարևորություն, ինչպես և Էստոնիայում, և փորձի փոխանակման օգտակարությունն առավել տեսանելի կլինի երկկողմ այցելություններ կազմակերպելու պարագայում:

Նույն օրը երեկոյան Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինի Արտիս կինոթատրոնում կազմակերպեց «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը, որին մասնակցեցին, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, էստոնացի քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հատուկ դիտումից առաջ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց «Խոստում» ֆիլմի հիմնական ուղերձները՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ լավագույն պայքարը ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Դիտումից հետո տեղի ունեցավ ընդունելություն:

Մայիսի 23-ին դեպան Մկրտչյանը հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի և գրադարանի տնօրեն Մարտին Հալլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարտուի համալսարանի գրադարանի և Հայաստանի գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Մարտին Հալլիկը նշեց, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գրադարանագիտության ոլորտում: Ռեկտոր Վոլլի Կալմը նշեց, հնարավորության սահմաններում գրադարանային համագործակցության կարևորությունը՝ նաև հաշվի առնելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունները, ինչպես նաև գրադարանների մի մասի հաջող թվայնացման գործընթացը: Ռեկտորն այնուհանդերձ անդրադարձավ Տարտուի համալսարանում ուսանող հայ ուսանողներին՝ նշելով որ իրենք ուրախ կլինեն, եթե նրանց թիվն ավելանա:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գրադարանների թվայնացման ոլորտում մեծ աշխատանք է տարվում ինչպես Երևանի Պետական Համալասրանի, Հայաստանում Ամերիկյան և Ֆրանսիական համալսարանների, այնպես էլ Մատենադարանի և Ազգային գրադարանների կողմից: Դեսպանը հավելեց, որ էստոնական փորձի կիրառումը Հայաստանում գրադարանների զարգացման ոլորտում միայն ողջունելի կլինի: Հանդիպումից հետո ՀՀ դեսպանը Տարտուի գրադարանին նվիրեց հայոց պատմության վերաբերող գրականություն:

Դեսպան Մկրտչյանն այցելեց նաև բացառիկ հավաքածուներ պարունակող Տարտուի համալսարանի թանգարան:


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
5. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
6. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
7. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
8. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում
9. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում
10. Կաունասի «Հայրենիք» երգի-պարի համույթի ելույթը Լիտվայի դիվանագիտական տոնավաճառում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: