ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԷՍՏՈՆԻԱ. Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Կերստի Կալյուլայդին

20 դեկտեմբերի, 2016 | 22:26

Estonia

Դեկտեմբերի 20-ին համատեղության կարգով Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին:

Estonia  despan MkrtchianՀավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Էստոնիա հարաբերությունների օրակարգային հարցերը: Դեսպան Մկրտչյանը Նախագահին ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ քաղաքական երկխոսության խորացման, մշակութային համագործակցության և տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղություններով:

Զրուցակիցները նաև անդրադարձան ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն կստորագրվի մոտ ապագայում:

despan Mkrtchian EstoniaՀայաստանի դեսպանը Էստոնիայի նախագահին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և դրա հետևանքները, վերջինիս կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականցված ռազմական հանցագործությունները՝ ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն անտեսում է միջնորդների ջանքերը և հետ է կանգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Իր հերթին, Նախագահ Կալյուլայդը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էստոնական փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամություն հայտնեց: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ESTONIA DESPAM MKRTCHIAN


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
4. Հասմիկ Պապյանի ելույթը Տալլինի Մայր տաճարում
5. Արսինե Քլյան. «Դանիելյան» արվեստի կենտրոնի փոքրիկ հյուրը Էստոնիայից
6. ԷՍՏՈՆԻԱ. «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը Տալլինում
7. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
8. Հայկական թիմը հաղթել է Էստոնիայի Diplomat Cup 2017 մրցաշարում
9. Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ Էստոնիայի մայրաքաղաքում
10. Հայաստանը մշակութային ծրագրեր է մշակում Լատվիայի եւ Էստոնիայի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: