ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էստոնիա. Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն պաշտպանության նախարարությունում և Ռիիգիկոգուում

21 դեկտեմբերի, 2016 | 15:22

7242_hqԷստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 20-ին հանդիպեց Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մասնավորապես կարևորվեց Հայաստանի դերը խաղաղապահ գործողություններին մասնակցության համատեքստում: Դեսպան Մկրտչյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը, ակտիվորեն մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելություններին, իր ուրույն ներդրումն է ունենում աշխարհի տարբեր հատվածներում անվտանգություն ապահովման գործում: Էստոնիայի պաշտպանության նախարարն իր հերթին ներկայացրեց խաղաղապահ գործողություններում Էստոնիայի դերակատարությունը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Էստոնիայի միջև պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները՝ կարևորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրանց նշանակությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը Ռիիգիկոգուում /խորհրդարան/ հանդիպեց խորհրդարանականներին՝ ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամ Մարիան Միկոյի և իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Ռայվո Աեգի գլխավորությամբ:

Դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների մի շարք օրակարգային հարցեր:

Կողմերը ընդգծեցին խորհրդարանական շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունն ու այդ համատեքստում կարևորեցին բարեկամական խմբերի ձևաչափի դերակատարությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: