ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էստոնաբնակ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակին

21 հոկտեմբերի, 2015 | 20:50

 

gohar markosian kasperՄեկ տարի առաջ նրա տալլինյան բնակարանում առաջին անգամ հանդիպեցինք ու մեր զրույցի ավարտին թվում էր, թե վաղուց էինք միմյանց ճանաչում։

Գոհարը թեյ էր հյուրասիրում, պատմում իր էստոնական շրջանի մասին, ցույց տալիս վերջին հրատարակությունները….

Իսկ այսօր ցավով գրում եմ, որ Գոհարն այլեւս չկա։ 40 օր առաջ՝ 2015-ի սեպտեմբերի 10-ին Բարսելոնայում երկարատև հիվանդությունից հետո, Գոհար Մարկոսյան-Կասպերը կնքեց իր մահկանացուն։

Նրա անունը հայտնի դարձավ ՙՊենելոպե՚ վեպի հրատարակությունից հետո։ Մասնագիտությամբ բժիշկ, հետագայում հայտնի գրող և թարգմանիչ Գոհար Մարկոսյան-Կասպերը 36 տարի է ապրում էր էստոնացի ամուսնու՝ թարգմանիչ Կալլե Կասպերի հետ։ Նրանք հանդիպել են 1989-ին Երևանում ՙԼիտերատուրնայա Արմենիա՚ ամսագրում, իսկ մեկ տարի անց՝ ամուսնացել։ Դեռ Հայաստանում Գոհարը բանաստեղծություններ էր գրում, 1990-ին լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Ռուսական կրթություն ուներ, ուստի գրում էր ռուսերեն։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, ասեղնաբույժ է, աշխատել է Երևանի ֆիզիոթերապևտիկ ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։ Տալլինում չկարողացավ աշխատանք գտնել, նախ լեզուն չգիտեր, և հետո աշխատանքի իրավունք չուներ։ ՙՄի քանի մասնավոր պոլիկլինիկաներում փորձեցի աշխատել, բայց հիվանդ չկար։ Մի քանի տարի այդպես տառապեցի՚,- պատմում է նա։

Տալլինում սկսում է խորանալ գրականության մեջ և 1998-ին Սանկտ-Պետերբուրգի ՙԶվեզդա՚ ամսագրում, իսկ հետո 2000-ին, Մոսկվայում առանձին գրքով լույս է տեսնում նրա ՙՊենելոպե՚ մեծ աղմուկ հանած վեպը, որը հետագայում հրատարակվեց նաև անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Հայերեն թարգմանությունն արդեն կա, ՙՆորք՚ ամսագրում հատվածներ են տպագրվել, բայց չի հրատարակվում ֆինանսների բացակայության պատճառով։ Ինքը թարգմանում էր ամուսնու գրքերը ռուսերեն, իսկ ամուսինն իր գրքերը՝ էստոներեն։ ՙՊենելոպեին՚ հաջորդեցին ՙՊենելոպեն ճանապարհ է դուրս գալիս՚, ՙԵլենա՚ ՙԿարիատուհիներ՚ վեպերը, պատմվածքների և պիեսների ժողովածուները։

Գոհարի ամուսինը՝ էստոնացի հայտնի գրող և թարգմանիչ Կալլե Կասպերը, մեզ հետ gohar ev kalle kaspernerզրույցում նշում է, որ իր կնոջ գրականությանը նայում է օբյեկտիվորեն և համարում է, որ նա ունիվերսալ երևույթ է ռուս գրականության համար։ ՙԻմ կարծիքով՝ Գոհարը գրում է ֆրանսիական գրականություն՝ ռուսերենով։ Հայկական ոգի կա նրա ստեղծագործություններում, միևնույն ժամանակ նրա ստեղծագործությունների հերոսը ռուսաց լեզուն է։ Նա կմնա ռուս գրականության մեջ՚,- նշում է Կասպերը։

Այդպես էլ նա գնաց, չհամակերպվելով օտարությանը, բայց միեւնույն  ժամանակ սիրելով կյանքն ու մարդկանց,գիրն ու  գրականությունը։ Մահանալուց առաջ կտակել էր, որ իր աճյունը ցանեն Վենետիկի ծովափին։  Նա գնաց միանալու հավերժությանը։

Աստված հոգին լուսավորի….

 

Հակոբ Ասատրյան

Տալլին-Պրահա

2014-2015

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Գոհար Մարկոսյան Կասպերի հետ մեր հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ-ի  հաջորդ համարում՝ Էստոնիայի հայ համայնքին նվիրված թղթածրարում։ 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
10. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: