ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էռնեստ Դուլգարյանը Պրահայում անցկացված ” Անտոնին Դվորժակ” կոմպոզիտորների 5-րդ միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող

25 օգոստոսի, 2014 | 20:31

dulgaryan,dvorzhak2014 թվականի օգոստոսի 5-ին  Չեխիայում անցկացվող «Անտոնին Դվորժակ» կոմպոզիտորների միջազգային 5-րդ մրցույթում 26-ամյա կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը ճանաչվել է հաղթող՝ երեք սահմանված տեղերից զբաղեցնելով 2-րդ տեղը: Մրցույթի կանոնների համաձայն կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը մրցութային երկրորդ փուլում 5 օրվա ընթացքում 2 նոր ստեղծագործություն պետք է գրեր՝ մասնակիցներին առաջարկած երաժշտական թեմաների հիման վրա: Կոմպոզիտորը գրել է կրկնակի ֆուգա լարային կվարտետի համար և «Էքսպրոմտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար ու արժանացել ժյուրիի բարձր գնահատականին: Էռնեստ Դուլգարյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի շրջանավարտ է ,մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի վերջին աշակերտը: Էռնեստ Դուլգարյանը 2012թ հաղթող է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթում` արժանանալով առաջին մրցանակին, նույն թվականին նա դարձել է Փարիզում կայացած ՀԲԸՄ-ի և UNESCO-ի կողմից կազմակերպված “ՍայաթՆովա” թվով երկրորդ կոմպոզիտորների միջազգային մրցույթի մրցանակակիր, ինչպես նաև հաղթող է ճանաչվել մի շարք այլ միջազգային մրցույթներում: http://composers.am/?p=3602&fb_action_ids=776803699061593&fb_action_types=og.likes

http://namusic.net/home/4725

 Կից նկարում ՝ Է.Դուլգարյան և Անտոնին Դվորժակ 3-րդ (կոմպոզիտորի թոռը)

 ” Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: