ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էջմիածնում կբացվի Լիդիցկա փողոց՝ Չեխիայի արտգործնախարարի մասնակցությամբ

21 հունիսի, 2015 | 04:56

zaoralekՊՐԱՀԱ- Ինչպես տեղեկեցնում Չեխիայի արտգործնախարարությունը, հունիսի 24-25-ը նախատեսվում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի աշխատանքային այցը Հայաստան։ Այցի նպատակը երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային ոլորտներում համագործակցության ամրապնդումն է։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նախարար Զաորալեկը կքննարկի Հայաստանում բարեփոխումների գործընթացը եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հնարավոր ուղիները։ Արտգործնախարարները քննարկելու են  նաեւ միջազգային մի շարք խնդիրներ, այդ թվում Կովկասին եւ Ուկրաինային վերաբերվող հարցեր։

Այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, կմասնակցի նաեւ  Էջմիածնում փողոցներից մեկի վերանվանմանը, որը կկոչվի ,,Լիդիցկա,,՝ ի նշան Լիդիցե գյուղավանի, ուր 1942 թվականին ֆաշիստները ոչնչացրել են  գյուղի գրեթե ողջ բնակչությանը, այդ թվում մանուկներին։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Լիդիցեի հուշահամալիրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի մասնակցությամբ բացվեց «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները»  ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին Լիդիցեի հուշահամալիրը, Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ Չեխիայում Հայաստանի հանրապետության դեսպանությունը։

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: