ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էջմիածնի Մայր Տաճարի Շողը Բուխարեստի Կենտրոնում

28 փետրվարի, 2017 | 21:34

buxarest 7

 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հայերի մասին տեղեկություն կարող ենք գտնել 1400 թ. հետո: Բուխարեստում հայերի առաջին բնակության մասին մենք տեղեկություն ունենք 1435 թ. սկսեալ: Հաստատվելով Բուխարեստում հայերը որոշում են կառուցել մի եկեղեցի, որի հիմքի առաջին քարերը դրվում են 1584 թ.: Եկեղեցու շինությունը ավարտվում է 1629 թ. եւ անվանվում է «Բըրըցիա» եղբայրություն: Հատկանշական է այն փաստը, որ հայերը ծիսական կյանքը ապահովելու համար Կոստանդնուպոլսից բերել են տալիս ծիսական զանազան գրքեր եւ մի տեղեկություն է պահպանվել, որի համաձայն 1634 թ. Եղիա անունով մի քահանա հայերեն լեզվով ժամասացություններ է կատարում թե՛ առաքելական եւ թե՛ կաթոլիկ հայերի համար:
1638 թ. հայերը կառուցում են մի առանձին փայտաշեն եկեղեցի, որը կոչվում է «Սրբոց Հրեշտակապետաց»: 1685 թ., Հովյանց Հաջի Հարություն ամիրայի նախաձեռնությամբ, կառուցվում է մի ուրիշ աղյուսաշեն եկեղեցի, որը վնասվում է հրդեհից: Հետագայում այս եկեղեցին վերակառուցվում է 1781 թ. եւ գործում է մինչեւ 1910 թ.: Հրդեհից կործանված եւ ապա 1781 թ. վերակառուցված հայկական եկեղեցու վրա կա մինչեւ օրս պահպանված մի արձանագրություն, ուր հետեւյալ հիշատակությունն ենք կարդում. «Ողորմութեամբն Աստուծոյ վերստին շինեացւ սոյն եկեղեցիս սուրբ Հրեշտակապետու հրամանաւ եւ յաւուրս մեծապատիւ Ալէգսանտրի Պարոնին, եւ օժանդակութեամբ եւ ձեռնտուութեամբ ոմանց անձանց որք ի Կոստանդնուպօլիս բնակեալ, նախկին շինմանն պատճառ Հովուեանց հանգուցեալ մահտեսի Յարութիւն ամիրան, որոյ թոռունքն Պօղոս ամիրան, եւ իշխանապետ յարգելի մահտեսի Յարութիւն ամիրան եւ Բ եղբարք մահտեսի Եղիազարն եւ մահտեսի Վարդերեսն, յԱնդրիանուպօլիս բնակեալ մահտեսի Ստեփաննոսն, մահտեսի Սարուխանն, մահտեսի Ստեփաննոսն եւ փոքր մահտեսի Ստեփաննոսն եւ բազմաշխատ պարոն Սիմոնն եւ այլ համայն բարի անձինք որք ձեռընտու եղեն եւ աշխատեցան. Տէր Յիսուս գրեսցէ զամենեսեան ի դպրութեան կենաց իւրոց. յամի Տեառն 1781»:

buxarest4
Բուխարեստի հայկական եկեղեցու գոյության մասին խոսվում է նաեւ 1769 թ. օսմանյան զորքերի կողմից Բուխարեստի վրա կատարված ներխուժման ժամանակ: Աշխարհագրագետ Հ. Ղուկաս Ինճիճյանի ուսումնասիրություններից մեկում նշվում է, որ անցյալում Բուխարեստում բազմաթիվ հայկական եկեղեցիներ են եղել, իսկ այժմ մնացել են միայն երկու քարեշեն եկեղեցիներ, որոնցից մեկը փոքր է: Իսկ Հ. Մինաս Բժշկյանը իր ճանապարհորդության մեջ Բուխարեստի եկեղեցու մասին տալիս է հետեւյալ նկարագրությունը. «Յառաջագոյն բազում էյն աստ հայք, եւ շինեցին եկեղեցիս, յորոց երկուք կան մինչեւ ցայժմ. մին փոքր է, եւ միւսն գեղեցիկ քարաշէն եւ փառաւոր կառուցեալ յանուն Հրեշտակապետաց. ունի երկու գմբեթս եւ բազում զարդս եւ անօթս. իսկ տունք հայոց են 120, յորոց ոմանք վաճառական են, եւ այլք արհեստաւորք»: Ներկայումս Բուխարեստում գտնվող հայկական եկեղեցին կառուցվել է նախկին եկեղեցու տեղում 1911-1915 թթ.:

Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ գտնում ենք հետեւյալ արձանագրությունը. «Յամի ծննդեան Փրկչին աշխարհի 1911 (ՌՋԺԱ) յամսեանն Յուլիսի յաւուրն քսաներորդի եւ չորրորդի եւ ի քառասուներորդի հինգերորդի ամի տիրապետութեան Քարօլի Առաջնոյ Վեհափառ Թագաւորին, գահաժառանգ Ֆէրտինանտ իշխանի եւ կողակցի Նորին Արքայական Մեծութեան Մարիա իշխանուհւոյ եւ որդւոց նոցին Քարօլի, Եղիսաբեթի, Մարիայի, Նիքօլայի եւ Իլէանայի իշխանազանց.
Իսկ յաւուրս դառնակսկիծ մահու Տ. Տ. Մատթէոսի Բ-ի Իզմիրլեան գերերջանիկ կաթողիկոսին Ամենայն Հայոց, որ յԷջմիածին ի Վաղարշապատ եւ ի տեղապահութեան հայրապետական գայուն Տ. Գէորգայ բարձրաշնորհ արքեպիսկոպոսի Սուրենեան կատարի հիմնարկութիւնս:

buxarest 8Նախակարապետ եւ առաջին խորհրդական Գահապետին Րօմանիոյ եւ նախարար ելեւմտական գործոց գոլով պարոն Փէթրէ Բ Քարփ եւ քաղաքապետ մայրաքաղաքիս Պուքրէշի՝ պարոն Տ.Տօպրէսքու:
Կատարեցաւ հիմնարկութիւն սրբոյ եկեղեցւոյս յանուն սրբոց Հրեշտակապետաց հանդիսիւ մեծաւ ի տեղին ուր շինեալ կայր նախկինն վերանորոգեալ յամի Տեառն 1781 որպէս վկայէ արձանագրութիւնն քարակոփ որ հաստատեալ կայր ի վերայ դրան մտին սրբոյ տաճարին:
Նորոգ տաճարս այս շինի բազմախոնջ աշխատութեամբ եւ անվհատ ջանիւք հոգաշատ անդամոց պատ. թաղականութեան որք են, Իօաքիմ Իւանդօկլու ատենապետ, Կաւրիլ Միհաիլէսքու գանձապահ, ընկերակցութեամբ երից մրջնաջան անդամոց Ժաք Շահիմ, Թադէոս Կ.Մելիտոն եւ Հաճի Յակովբ Թոսուն, թեւակից ընդ իւրեանս ունելով զջանաշատ պարոնայս՝ Ժօրժ Հիլ եւ Մկրտիչ Ստեփան-Պետրոս, քննիչք համարառու ժողովույս:
Նորոգ շինութեան սրբոյ տաճարիս՝ թիկունս կանգնին եւ ազնուազարմ պարոն Սագէ Կրիկորին որ գործ ի բռին էած զկտակ շնորհունակ եւ եկեղեցասէր տիկնոջ Տուտուքա Պըյգեանի որ նուիրեաց սկիս հազարս յանուն վերանորոգութեան սրբոյ եկեղեցւոյս յամին 1847 որ եւ յայնմ ժամանակէ ցայս վայր ի գանձարանի իմիք րումեն բարեխնամ պետութեան ի պահ եդեալ արդունաւորի մինչ ի գումարն երկու հազարաց գաղղիական ոսկեաց:
Առ ի հատուցանել ընդ փոյթ ցվախճան գործոյս գօտեպինդ կազմացաք մասնախումբ իմն գործակից յանձնուէր որդւոց հայութեան զԳրիգոր Ա. Մելիք, զԱրմենակ Մանիսալեան, զՐոպէրթ Ասլան, զՅակովբ Օհաննէսեան, զԹոմաս Սիմոնէսքու, զՔրիսթէա Տէօշլիու եւ զՄելիտոն Մելիտոնեան:
buxarest 6Ստուերագիր շինութեանս գծագրեցաւ ի մեծէ ճարտարապետէ յազգէն Րումենաց ի պարոնէ Տ. Մայմարօլու եւ յաւարտ ի գործ ածի ի պարոն Չէրքէզ (Սարգիս) քաջէ արուեստագիտէն:
Արարողութիւնք հինարկութեան սրբոյ եկեղեցւոյս կատարեցաւ ի ձեռն սրբակրօն հարց Յարութիւն աւագ քահանայ Անդրէասեանի եւ Ղեւոնդ քահանայ Միքայէլեանի առաջի բազմաց հաւատացելոց ի Քրիստոս:
Յանմոռաց յիշատակ սոցա ամենեցուն որք աստանօր՝ օրինակս բազումս տպագրեցաք յարձանագրութենէս յորոց մին ի գիր առեալ ի վերայ մագաղաթի յաւուրն հանդիսի քարահիւս եդաւ ընդ հիմամբ եւ միւսն ի նոտարատան հոգաբարձ պատ. խորհըդոյ եկեղեցւոյս:
Պահեսցէ Տէր Աստվուած զամենայն նուիրատուս եւ զհաւատացեալ վաստակաւորս որք կացցեն ցաւարտ սրբոյ շինութեանս ի մշտնջենական յիշատակ ազգիս Հայոց, ի փառս Մեծին Աստուծոյ եւ համագոյ սուրբ Երրորդութեան, գովեալ եւ փառաբանեալ, որում վայել են երկրպագութիւն, փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից, ամէն»:
Բուխարեստի հայկական եկեղեցին առաջին հայացքից նմանվում է Էջմիածնի Մայր տաճարին: Ամենից առաջ մուտքի զանգակատունը հար եւ նման է Էջմիածնի տաճարի զանգակատանը: Բուխարեստի հայկական եկեղեցու նախագիծը կազմելիս ճարտարապետ Մայմարոլուն ընդհանուր գծերի մեջ ներշնչվել է Հայաստանի երկու մեծ տաճարներից՝ Էջմիածնի Մայր տաճարից, նրա վերնամասի կառուցվածքի ճարտարապետական ծավալներից եւ Անիի Մայր եկեղեցուց,այդ բազիլիկայի հիմնական շենքամասի եւ նրա ճակատային մասերի ճարտարապետական ծավալներից: Բուխարեստի հայկական եկեղեցու կառուցումով ճարտարապետ Մայմարոլուն ստացել է արժեքավոր մի համադրություն Հայաստանում գտնվող գլխավոր տաճարների՝ Ս. Էջմիածնի, Սիսավանի, Ս. Հռիփսիմեի, Արուճի եւ Անիի, իրագործելով այսպիսով գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող մի հուշարձան: Ինչ վերաբերում է այս եկեղեցու որոշ մանրամասներին, Հայաստանի այլ հուշարձաններ նմանապես ներշնչել են նրան, ինչպես այդ կտեսնենք ստորեւ:
Էջմիածնի Մայր տաճարի եւ Բուխարեստի հայկական եկեղեցու ճարտարապետական հատակագծերը, ինչ վերաբերում է զանգակատան աշտարակին, բացարձակապես նման են միմյանց:

 

Ախթալայի Ս․Աստվածածին Եկեղեցու Վանահայր՝

Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Buxarest 1 buxarest 2 buxarest 3 buxarest 4 buxarest 5


Առնչվող նյութեր
1. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
3. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
8. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
9. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
10. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: