ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էմանուել Ճգնավորյանը` Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի երկրորդ մրցանակակիր

05 դեկտեմբերի, 2015 | 10:01

Emmanuel-T-448x260 (1)Հայազգի երիտասարդ ջութակահար, 20-ամյա  Էմանուել Ճգնավորյանը  Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած  Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը , ինչպես նաև ստացել հատուկ մրցանակ՝ «Սիբելիուսի կոնցերտների լավագույն կատարող» անվանակարգում՝ պարգևատրվելով 3000 ԱՄՆ դոլարով:

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է երկու ենթափուլով, որոնցից առաջինում՝ Ավստրիան ներկայացնող Ճգնավորյանը կատարել է Յան Սիբելիուսաի թիվ 3 ջութակի կոնցերտ  (d-moll), իսկ մյուսում՝ Բրամսի ջութակի կոնցերտը: Եզրափակչի առաջին ենթափուլում տաղանդավոր ջութակահարը ելույթ է ունեցել Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի,  իսկ հաջորդ ենթափուլում՝ Ֆիննական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Մրցույթի այս տարվա հաղթողը ԱՄՆ-ն ներկայացնող 25-ամյա Քրիստեն Լիին է,ով պարգևատրվել է 28,000 դոլարով, ինչպես նաև ստացել ՝ Սիբելիուսի 150-ամյակին նվիրված համերգաշարին Ֆիննական նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն : Երրորդ տեղում էլ  Ֆրիեդրիկ Ստարլակոֆն է, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Ի դեպ, այս մասնակիցն էլ ստացել է հատուկ մցանակ՝ երկրորդ փուլի լավագույն կատարման համար ու պարգևատրվել 2000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ եզրափակիչ փուլ է  անցել 6  երաժիշտ՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից և Ճապոնիայից:

culture.am


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Էմանուել Ճգնավորյանն անցել է Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակիչ փուլ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: