ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էլվիրա Ուզունյանի ծննդյան 80 ամյակը

26 հոկտեմբերի, 2014 | 20:07

elvira uzunyanԵրեւանում նշվել է հանրահայտ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանի ծննդյան 80 ամյակը։ Այդ առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Հարգելի՛ տիկին Ուզունյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում է նաև այսօր:

Ձեր վառ արտիստականությունը դրսևորվեց նաև կինոյում, որտեղ հանդիսատեսին ներկայացաք նաև որպես դերասանուհի:

Մեր հասարակությունը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում բարձր է գնահատում Ձեր հասարակական գործունեությունը, որն ուղղված է երիտասարդ տաղանդների հայտնաբերման և աջակցության նվիրական նպատակին:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և նոր հաջողություններ Ձեր շնորհակալ նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Լուսանկարը՝  Սերգեյ Մանվելյանի


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: