ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանական Էլդա և Ալակուաս քաղաքների խորհրդի նիստերը նույնպես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը

29 ապրիլի, 2016 | 09:44

Իսպանիայի թագավորության ևս երկու քաղաք լրացրեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը:

ispania genocide 2016d

Ապրիլի 28-ին Էլդա և Ալակուաս քաղաքների խորհրդի նիստերը ճանաչեցին Արարատ Հայկական Միության միջնորդագրի հիման վրա Ձախ Միություն կուսակցության կողմից ներկայացրած բանաձևը, որով այս երկու քաղաքները պաշտոնապես ճանաչում են 20-րդ դարի ոճրագուրծությունը` որակելով այն որպես ցեղասպանություն: Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Միսլատայի հայ համայնքը։ 
Այսպիսով, Իսպանիայում արդեն 17 քաղաք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը` որպես այդպիսին: Էլդայի քաղխորհուրդը կազմող 6 կուսակցություններից 5-ը կողմ են քվեարկել բանաձևին, մեկը` Սիուդադանոս կուսակցությունը` դեմ: Այստեղ նիստին ներկա է գտնվել Էլդայում Արարատ Միության մասնաճյուղի նախագահ Անահիտ Օհանյանը, ով ողջ իսպանահայության անունից իր շնորհակալական խոսքն է ուղղել քաղխորհրդին, հորդորել ` հարցը տեղափոխել այլ ատյաններ:

Ալակուասի դեպքում 6 կուսակցություններից 2-ը` Սիուդադանոսն ու Ժողովրդական կուսակցությունը ձեռնպահ են քվեարկել, իսկ ահա մյուս 4 կուսակցությունները` իշխող Սոցիալիստական կուսակցությունը, Կոմպրոմիսը, Պոդեմոսն ու բանաձևի հեղինակ Ձախ Միությունը, կողմ:

Ալակուասի քաղխորհրդի նիստին ներկա էին քաղաքի, Մանիսեսի և Միսլատայի հայ համայնքի ներկայացուցիչները` միության նախագահ Արարատ Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինս էլ ողջ հայության անունից շնորհակալություն հայտնեց խորհրդականներին` ձեռնպահ մնացածներին հայտնելով, որ ցեղասպանությունը չճանաչելը նշանակում է երկրորդ անգամ սպանել և հորդորել այլ ցեղասպանություններ:

Ալակուասի դեպքում, գործընթացին փորձել է միջամտել և խափանել այն Իսպանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, ով հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ և հորդորել հետ կանչել բանաձևը: Սակայն Ձախ Միության խոսնակ Կարոլինա Պինոն հաստատակամ է գտնվել որոշման մեջ և ներկայացրել է այն, որն էլ, ինչպես վերը նշվեց, ճանաչվեց խորհրդի կողմից:

Orer.eu


Conversación de chat finalizada

 

isapaniagenocide 2016 b ispania april genocide 2016 a ispania genocide 2016 c ispania genocide 2016d


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: