ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էլդա Գրինը նշում է իր 85-ամյա հոբելյանը

10 մարտի, 2013 | 17:26

ԵՐԵՎԱՆ- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր, հոգեբան Էլդա Գրինին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ, որում ասվում է.

«Սիրելի Էլդա Գրին, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր գրական ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել մեր ընթերցող հասարակության կողմից, իսկ Ձեր գիտական ու մանկավարժական գործունեությունը արժեքավոր ներդրում է մեր գիտության մեջ և հասարակական կյանքում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ,,:

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր բարեմաղթանքներին եւ անվանի հոգեբան, գրող Էլդա Գրինին ցանկանում առողջություն եւ ստեղծագործական նոր անակնկալներ։

ՕՐԵՐ-ը քանիցս անդրադարձել է նրա գրական ստեղծագործությանը։ Վերջին 20 տարիներին չեխերենով առանձին գրքով տպագրված միակ հայաստանցի արձակագիրն է։ Հատկապես հատկանշական էր նրա ,, Ձեռքերը ,, պատմվածքի լույս ընծայումը աշխարհի 34 լեզուներով՝ մեկ հրատարակությամբ։ Հետաքրքիր էր նաեւ ,,Նատյուրմորտ սեւ ֆոնի վրա,, գրքի լույս ընծայումը, որը գրվել էր հայտնի գեղանկարիչների նկարների ազդեցությամբ։ 2009-ին Էլդա Գրինի հետ տպագրրած մեր հարցազրույցը կարող եք կարդալ orer.eu –ի հարցազրույցներ բաժնում։

 

Orer.eu

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացել է հայտնի հոգեբան ու արձակագիր Էլդա Գրինը
2. ԷԼԴԱ ԳՐԻՆ. ,,Մարդ պետք է անպայման սիրո զգացմունքը ապրի,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: