ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներն են Անդրեյ Կուրբետը և Արինա Իսահակյանը

16 մայիսի, 2017 | 15:44

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ`  մայիսի 10-12-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ  մրցույթը: Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակիցը՝  Երևանի քաղաքապետարանը:


Մրցութային 2 տարիքային խմբում մասնակցել են 17 պատանի կոմպոզիտոր:
Հանձնաժողովի որոշմամբ կրտսեր տարիքային խմբում /մինչև 13 տարեկան/ հաղթող է ճանաչվել Արինա Իսահակյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մերի Առակյանը, երրորդը՝  Էրիկա Մարկոսյանը: Ավագ խմբում /14-18 տարեկան/՝ հաղթող է ճանաչվել Անդրեյ Կուրբետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արամ Խանլարին, երրորդ հորիզոնականը կիսվել է երեք մասնակցի՝  Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև:
Մրցույթի ժյուրիի անդամներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԿՄ նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել  պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու անդամագրվելու կոմպոզիտորական մեծ ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
2. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
3. Ջոն Մալկովիչը կբացի Արամ Խաչատրյան փառատոնը. կհնչի նաեւ Սերժ Թանկյանի սիմֆոնիան
4. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը
5. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
6. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
7. ,,Զվարթնոցը,, գերեց նաեւ չեխահայերին
8. Մրցանակներ հայտնի հայ երաժիշտներին՝ «Նաիրի» համահայկական երաժշտական առաջին փառատոնում
9. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
10. Հաղթելով համացանցում՝ Կարինե Սարգսյանը ելույթ կունենա Բրատիսլավայի երաժշտական փառատոնում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: