ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էդուարդ Շարմազանովը չեխ խորհրդարանականներին առաջարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Չեխիայի խորհրդարանում

13 մայիսի, 2014 | 11:33

czech haykakan yerevan 2014Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը:

Քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Եվրամիության շրջանակներում համագործակցությունը ակտիվորեն են զարգանում, ինչը մեծապես պայմանավորված է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցով:

Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրին՝ ԱԺ փոխնախագահը Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ այս ողբերգական իրադարձությունների մասին պետական մակարդակով բարձրաձայնելն ու հիշատակելը պայմանավորված չէ միայն ազգային ցավով: Ըստ նրա՝ քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը: Էդուարդ Շարմազանովը չեխ խորհրդարանականներին առաջարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Չեխիայի խորհրդարանում, ինչը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր քայլ է:

Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների վերելքի համար եւ պատրաստակամություն հայտնեց՝ անելու հնարավորինս, որ երկու երկրների միջեւ կապերն էլ ավելի զարգանան: Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ ամեն ինչ պետք է անել նման սարսափելի իրադարձությունները կանխելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:


Առնչվող նյութեր
1. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
6. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
9. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
10. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: