ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էդմոնդ Հովհաննիսյանի փայլուն մենահամերգը Վալենսիայում

06 փետրվարի, 2017 | 23:18

valensia hamergՎԱԼԵՆՍԻԱ.- Միսլատայի Երաժշտական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ  երիտասարդ ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանի մենահամերգը, որը կազմակերպել էր «Արարատ» հայկական միությունը՝ նվիրելով Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին։

Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ուսանողին նվագակցում էին վալենսաբնակ տաղանդավոր երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Ալինա Սախնենկոն և Միկոլա Դորոշը:

valensia hamerg2Հնչեցին Կոմիտասի, Էդվարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Դոլուխանյանի, Պյոտր Չայկովսկու, Պագանինիի և Բրամսի գլուխգործոցները: Համերգին ներկա էր քաղաքապետարանի ներկայացուցչությունը՝ Մշակույթի խորհրդական Պեպի Լուխանի (Pepi Lujan) գլխավորությամբ:

Ավելի քան 200 հոգանոց հանդիսատեսը բարձր ծափողջույններով ընդունեց Էդմոնդ Հովհաննիսյանին և նրան նվագակցող երաժիշտներին:

Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ համերգը նվիրվում է Հայոց բանակի հիմնադրման 25-ամյակին, թեև «մենք կողմնակից ենք, որ աշխարհի ոչ մի երկրում բանակի կարիք չլինի, սակայն մեզ պարտադրված պատերազմը Հայաստանին ստիպեց բանակ ստեղծել՝ պաշտպանելու համար մեր երկիրը, մեր մայրերին ու քույրերին, մեր հազարամյա օջախները»:

«Այս բեմից հնչեց սեր և խաղաղություն,- նշեց նախագահը,- թեկուզև այս ամենը նվիրվում է մեր բանակին: Եվ նույնիսկ մեր բանակի հիմն է խաղաղորեն հնչում»: Նրա խոսքին հետևեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Էդգար Աբրամյանի կատարմամբ և Միկոլա Դորոշի նվագակցմամբ:

Միջոցառումը եզրափակեց Մշակույթի խորհրդական Պեպի Լուխանը, ով իր խորին երախտիքի խոսքն ուղղեց «Արարատ» հայկական միությանը, «որը ևս մեկ անգամ մեզ զարմացնում է իր նորարար նախաձեռնություններով և որը մեր քաղաքն ու երկիրը դարձնում է ավելի բազմամշակույթ»: «Մենք մշտապես կանգնած ենք հայ ազգաբնակչության կողքին»,- հավելեց Լուխանը:

Հիշեցնենք, որ Միսլատայի կիրակնօրյա դպրոցի աշակերներն օրեր առաջ արդեն իսկ նամակներ էին հղել հայ զինվորին՝ դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Կարապետյանի գլխավորությամբ՝ իրենց սերն ու հարգանքը հայտնելով օրվա հերոսին՝ հայ զինվորին:

«Արարատ» հայկական միության հաջորդ միջոցառումը կնվիրվի  Մայրենիի օրվան։

«Արարատ» հայկական միություն

Վալենսիա (Իսպանիա)

valensia 2017 erazishtner valensia jutakahar 3 valensia jutakahar 4 valensia jutakahar valensia jutakahar3


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
5. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
6. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
7. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
8. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
9. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
10. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: