ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էդգար Շահինի ցուցահանդեսը Նիկոսիայում

09 նոյեմբերի, 2015 | 15:38

edgar sgahin 2Ուրբաթ, 6 Նոյեմբեր 2015-ին, Նիկոսիոյ Ռիթա եւ Կոստաս Սեւերիս հիմնարկին մէջ, առաջին անգամ ըլլալով տեղի ունեցաւ Ֆրանսացի հայազգի ականաւոր նկարիչ Էտկար Շահինի(1874-1947) գեղանկարչական ստեղծագործութիւններու աննախընթաց ցուցահանդէսը։

Ցուցահանդէսը կը վայելէր Կիպրահայ Համայնքի Պետական Ներկայացուցիչ Տիար Վարդգէս Մահտեսեանի հովանաւորութինը։ Ողջոյնի իր խօսքին մէջ, Ռուբէն Նահապետեան յիշեց իր մօր՝ Հրանուշի առած առաջին քայլը, երբ Փարիզի փողոցներուն մէջ շրջագայած ժամանակ, դէմ յանդիման եկած էր Էտկար Շահինի գծագրութիւններէն՝ ՙՈրբացած փոքրիկներու՚ նկարին դիմաց ու զայն գնած, հիմը դնելով այսօրուան հաւաքածոյին։ Իսկ բացման խօսքով հանդէս եկաւ Եւրոմիութեան մօտ Կրթութեան եւ Մշակոյթի նախկին Յանձնակատար Տիկին Անտրուլլա Վասիլիու, որ կատարեց նաեւ ցուցահանդէսին բացումը։
edgar sgahahin6

Տիկին Վասիլիու իր խօսքին մէջ նախ անդրադարձաւ Շահինի կեանքին ու գործունէութեան, ապա վեր առաւ արուեստագէտին անսակարկելի ներդրումն ու վաստակը արուեստի ոլորտէն ներս, որ մի քանի տասնեակ տարիներ եղած էր այդ ժամանակի Եւրոպայի արուեստագէտներուն ու քննադատներուն ուշադրութեան կեդրոնը, ինչպէս նաեւ իր երախտագիտութիւնը յայտնեց հաւաքածոյի տիրոջ՝ Տիար Ռուբէն Նահապետեանին ու անոր ազնիւ տիկնոջ, որոնք այս ձեւով վառ կը պահեն արուեսատգէտին համբաւը եւ կը սատարեն համաշխարհային կերպարուեստի ու մշակոյթի տարածման։
Յիշենք, թէ այս ցուցահանդէսին հրաւիրուած էին ներկայ գտնուելու պետական պաշտօնակատարներ, դեսպաններ, կիպարահայ համայնքի պատկան մարմիններու ներկայացուցիչներ եւ արուեստասէրներու պատկառելի խումբ մը։
Ցուցահանդէսը հանրութեան դիմաց բաց պիտի մնայ մինչեւ 17 Նոյեմբեր 2015։

Սեփ.թղթակցություն

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
2. Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հանդիպեց սփյուռքի նախարարին
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
4. ՅՈՒՇԵՐՈՒ ՇԱՐՔԷՆ. ՄԵԼԳՈՆԵԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԸ ԵՒ… ՓՈՍ
5. Հայաստան-Կիպրոս հուշագրի ստորագրում Երեւանում
6. Կիպրոսի խորհրդարանի նախագահը Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ ըրած է միջազգային հանրութեան
7. Կիպրոս. Յուշերու շարքէն. MR. STRETCH-Ը
8. Հովիկ Դեմիրճյանը կներկայացնի Կիպրոսը՝ 2017-ին Կիեւում կայանալիք Եվրատեսիլին
9. Մելգոնեան Կրթական Հաստատութեան 90-ամեակի Համախմբումը Կիպրոսում
10. Փաստաբան Ֆէթիէ Չէթինի յեղինակած «Իմ Մեծմայրս» գիրքի ներկայացումը Կիպրոսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: