ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էդգար Բաղդասարյանը կգլխավորի ԱՎՐՈՐԱ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը

24 հունվարի, 2017 | 16:32

avrora filmer zyuri

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին: Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության եւ անձնվիրության գաղափարները:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է հայտնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

«Բոլորն ունեն մի պատրանք, որ իրենց ապրած ժամանակաշրջանը յուրահատուկ է: Մենք եւս բացառություն չենք, իսկ մեզանից հետո մենք կարող ենք թողնել միայն մշակույթ, ուրիշ ոչինչ: Մշակույթի հիմքը մարդասիրությունն է եւ սերն իր ողջ էությամբ: Հենց սա է պատճառը, որ մենք այս կարեւոր մրցույթի մի մասն ենք», – ասել է Էդգար Բաղդասարյանը:

 

Ժյուրիի անդամներն են ռեժիսոր Դիանա Կարդումյանը, ռեժիսոր Արեն Մալաքյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի պարգեւ: Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Ժյուրիի կազմը

Էդգար Բաղդասարյան (ժյուրիի նախագահ) – Էդգար Բաղդասարյանը հանրահայտ ռեժիսոր է: 1988 թվականից նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1990թ. նկարահանել է իր դեբյուտային «Խաղեր» կինոկնարը: Մինչեւ 2009թ. Էդգար Բաղդասարյանը հայ-ամերիկյան Armenia Film Studios ընկերության տնօրենն էր: Նա բազում մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» ֆիլմի ռեժիսորն է: Էդգար Բաղդասարյանը մի շարք միջազգային կինոփառատոնների դափնեկիր է:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝  «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Մարինե Ալեսը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Դիանա Կարդումյան – Դիանա Կարդումյանը ռեժիսոր է եւ կինոքննադատ: Նա «ՌեԱնիմանիա» (2011), «Մեկ րոպե, մեկ կադր» (2012, 2015), «WebApricot» (2014) փառատոնների ժյուրիի անդամ է եղել, ինչպես նաեւ աշխատել է «Ոսկե ծիրան» (2011, 2014, 2015, 2016) եւ «ՌեԱնիմանիա» (2010, 2013, 2015) միջազգային փառատոնների նախընտրական ժյուրիների կազմում: Դիանա Կարդումյանը մի շարք գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմերի հեղինակ է («Անավարտ մեղեդի», «Դիալոգներ», «Ախ, Դիմա, Դիմա» եւ այլն):

Արեն Մալաքյան – Արեն Մալաքյանը երիտասարդ կինոռեժիսոր է: Նա ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Արեն Մալաքյանը նկարահանել է մի շարք գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Վոլդեմար», «Ձյուն»: 2015 թվականին նա ստացել է նախագահական մրցանակ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի համար: Արեն Մալաքյանը մի շարք տեղական եւ միջազգային կինոառատոնների դափնեկիր է:

Արման Ջիլավյան – Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի եւ UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) եւ ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE եւ Popular Science ամսագրեր):

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։

«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com


Առնչվող նյութեր
1. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ). մեկնարկում է հայտերի ընդունման փուլը
2. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
3. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
4. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
5. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
6. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
7. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
8. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
9. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
10. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: