ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից

14 փետրվարի, 2017 | 13:01

ՓԱՐԻԶ- ՆՈՐ ՅԱՌԱՋ- Ինչպէս արդէն ծանուցանեցինք թերթիս սիւնակներուն մէջ, Հալէպի առաջնորդ Շահան արք. Սարգիսեան եւ Թեմի Երեսփոխանական ժողովի անդամ՝ Կարօ Իւզպաշեան ՀՅԴ-ի եւ Ֆրանսահայ Կապոյտ Խաչի հրաւէրով՝ այս օրերուն Ֆրանսա կը գտնուին Հալէպահայութեան զօրակցութեան արշաւի մը ծիրէն ներս: Գրեցինք նաեւ թէ Շահան արք. կուռ ճառ մը արտասանեց CCAF-ի ընթրիքին, որ յոտնկայս ծափահարութիւններու արժանացաւ:

shshan srbazan pariz
Հալէպահայութեան երկու ներկայացուցիչները Հինգշաբթի, Փետրուար 9-ին եւ Ուրբաթ, Փետրուար 10-ին յաջորդաբար Ալֆորվիլի եւ Իսի-լէ-Մուլինոյի հայ համայնքներուն հետ ժամադրութիւն ունէին:
Ալֆորվիլի Հայ մշակոյթի տան եւ Իսիի Ս. Մարիամ Աստուածածին եկեղեցւոյ «Ն. Ֆրէնկեան» սրահները ծայրէ ծայր լեցուցած ներկաներուն Շահան արք. բացատրեց, թէ իրենց շրջապտոյտը կը հետապնդէ զոյգ նպատակներ: Մէկ կողմէն՝ լրասփիւռներու միջոցաւ շրջող անհիմն շատ մը լուրերու դիմաց՝ բերել իրենց ստոյգ եւ կարելի եղածին չափ սպառիչ վկայութիւնը Հալէպի հայ համայնքէն, եւ միւս կողմէն ալ նիւթական օգնութիւն ապահովել վերակառուցման փուլին գտնուող համայնքին համար:
Իսկ Կարօ Իւզպաշեան երկրորդելով Սրբազանին ըսածները, աւելցուց թէ ճիշդ է՝ շատեր կը կարծեն, թէ Հալէպը բոլորովին քարուքանդ եղած է, բայց ատիկա իրականութեան չի համապատասխաներ, դեռ կեանք մը կայ հոն պլպլացող, պէտք է բոցավառել զայն:
Հալէպահայ հիւրերը Կիրակի, Փետրուար 12-ին ալ Փարիզի առաջնորդանիստ Ս. Յովհաննէս-Մկրտիչ մայր եկեղեցւոյ մէջ մատուցուած պատարագէն ետք, կից «Ն. Ֆրէնկեան» սրահին մէջ նոյնպէս հանդիպում մը ունեցան փարիզահայ համայնքին հետ:
Նման ձեռնարկներ նախատեսուած են Լիոնի, Մարսիլիոյ եւ եւրոպական շարք մը քաղաքներու մէջ եւս:
Շահան արք. եւ Կ. Իւզպաշեան պիտի փորձեն առաւելագոյն թիւով Հայերու զօրակցութիւնը ապահովել մինչեւ Փետրուար 18, երբ տեղի պիտի ունենայ Հալէպահայերու ի նպաստ ռատիօթոնը, մասնակցութեամբ՝ ԱՅԲ-Էֆ.Էմ.ի, Ռատիօ Ա.ի եւ Ռատիօ Արմենիի:
Հանգանակութեան ակնկալուած գումարն է 100.000 եւրօ:

shahan srbazanԿարելի է նուէրներ ղրկել Ֆրանսահայ Կապոյտ Խաչին (ՖԿԽ), հետեւեալ հասցէով, նշելով՝ որ Հալէպահայութեան համար է.-
CBAF – 17, rue Bleue, 75009 Paris.

Նուիրատւութիւններու դիմաց պիտի ղրկուին cerfa ստացագրեր: ՖԿԽ կը նշէ, թէ հանգանակուած գումարները Հալէպ պիտի առաքուին Կիլիկիոյ Կաթողիկոսարանին միջոցով:


Առնչվող նյութեր
1. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Տիգրան Գեւորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան
4. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
5. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
6. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
7. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
8. Կոչ ստորագրահաւաքի . Անաքօ տափանաւը վտանգուած է
9. Գրիգոր Զօհրապի յիշատակին՝ յուշատախտակի բացում փաստաբանական դպրոցին մէջ
10. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: