ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիային՝ վերստանալու համար իր ընտանեկան կալվածքը՝ Դիարբեքիրի օդանավակայանը

21 հունվարի, 2015 | 08:10

Diyarbakir AirportՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

 

Հայերը  հազարավոր միջոցառումներ են կազմակերպում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:

 

Այդ իրադարձությունների նպատակն է աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. իրականացված զանգվածային վայրագությունների մասին, այն ակնկալիքով, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիայի կառավարությանը առերեսվելու իր նողկալի անցյալի հետ և վերականգնելու ցեղասպանության ժառանգների իրավունքները:

 

Սակայն, գոյություն ունի ավելի արագ և արդյունավետ ճանապարհ այդ վեհ նպատակին հասնելու համար՝ դատական հայցը: Վերջին տարիներին մի քանի ամերիկահայ փաստաբաններ որոշակի հաջողությունների են հասել՝ համատեղ հայցեր ներկայացնելով ընդդեմ ապահովագրական ընկերությունների ԱՄՆ դաշնային դատարաններում: Այլ տարբեր հայցեր դեռևս ընթացքի մեջ են:

 

Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը: Սակայն, նման լուրջ դատերը պետք է իրականացվեն միայն միջազգային իրավունքի մասնագետների, և ոչ թե հասարակ հայ անհատների կամ բարի կամեցողություն դրսևորող համայնքային խմբերի կողմից: Սխալ ձևակերպման դեպքում այդ հայցերը կարող են երկարատև կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայից Հայաստանի օրինական պահանջների վրա:

 

Անցյալ տարվա սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի դեմ՝ Սիսի կաթողիկոսարանին մինչև Ցեղասպանությունը պատկանող գույքը վերադարձնելու պահանջով: Թուրքիայի դատարանի կողմից այս հայցը մերժելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը այդ որոշումն այնուհետև կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

 

Վերջերս թուրքական մամուլը հաղորդեց, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որի վրա գտնվում է Դիարբեքիրի օդանավակայանը:

 

Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:

 

1967 թ. Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո:

 

Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղյակ չլինել Դիարբեքիրի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրվեր ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում:

 

Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանեց, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը  մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների և  հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով:

 

Նույնիսկ եթե Սուջյանը հաղթի իր դատական գործը, ապա քիչ հավանական է, որ Թուրքիայի կառավարությունը վերադարձնի տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ շատ թանկ հողատարածքը, որի վրա գտնվում են Դիարբեքիրի ռազմական և քաղաքացիական օդանավակայանները: Այդ իսկ պատճառով նրա փաստաբանը հայտնեց  «Միլիյեթ»  թերթին, որ Սուջյանը միայն հատուցում է պահանջում իր ընտանիքին պատկանող կալվածքի արժեքի  չափով:

 

Էլբեյօղլուն նաև «Միլիյեթին» ասաց, որ Սուջյանի գործը դուռ կբացի բազմաթիվ նման գործերի առջև: Հատկանշական է, որ թուրքական թերթն իր հոդվածը վերնագրել է «Սփյուռքի հույսը»:

 

Թուրքական լրատվամիջոցները չէին նշել, որ եթե վերաքննիչ դատարանը չբավարարի Սուջյանի հայցը, ապա նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ համայն հայության կողմից, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, և որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից:

 

Թուրքիայում կան անթիվ այլ արժեքավոր կալվածքներ, որոնք բռնագրավվել են հայերից, այդ թվում՝

 

– Անկարայում Նախագահական պալատը, որ մինչև վերջերս զբաղեցված էր Էրդողանի և Թուրքիայի նախկին նախագահների կողմից, գտնվում է Քասաբյան ընտանիքին պատկանող տարածքում:

 

– Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը մասամբ կառուցված է վանեցի Գևորգ Սարյանի ընտանիքին պատկանող տարածքի վրա:

 

– Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանը գտնվում է մի քանի հայ ընտանիքների պատկանող կալվածքների վրա, որոնք դատական հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության:

 

Այս և հայերին պատկանող հազարավոր այլ կալվածքներ պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին որպես արդարության մասնակի վերականգնում, որ Թուրքիան պարտք է հայ ժողովրդին:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
8. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
9. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
10. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: