ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում

04 օգոստոսի, 2017 | 06:27

Օգոստոսի 1-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկեց «Պլովդիվ 2017» 23-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցում է Հայաստանի «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը: Մասնակիցների թվում են նաև ժողովրդական երգի և պարի համույթներ Բուլղարիայից, Բրազիլիայից, Վրաստանից, Իսպանիայից, Հորդանանից, Կոսովոյից, Չիլիից և Մոնտենեգրոյից:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, հանդիպելով Հայաստանից ժամանած համույթի անդամների և ուղեկցող անձնակազմի հետ, հաջողություններ մաղթեց նրանց Բուլղարիայում շրջագայության ընթացքում ու ապագա ծրագրերում:

Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոսության և Պլովդիվի Հայկական մշակութային տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի համույթն առանձին համերգներով հանդես կգա Պլովդիվի Կաբանա թաղամասում, Հիսարյա և Պեշտերա քաղաքներում, որից հետո ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի օժանդակությամբ՝ նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
2. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
3. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
4. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
5. Բուլղարիա. Հիշատակի ձեռնարկներ Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում, Սլիվենում
6. «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա»-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր
7. Բուլղարական Ռուսեի քաղաքապետը բարձր է գնահատել հայերի դերը՝ հատկապես ճարտարապետ Նիկողոսյանի
8. Վառնա. Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով
9. Բուլղարիա. Հայ երաժիշտների ելույթները՝ նվիրված անկախության տոնին
10. Հայաստանը ներկայացնող զանգ` Սոֆիայի «Զանգեր» անունը կրող հուշահամալիրում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: