ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ

20 հունիսի, 2018 | 20:52

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական տնօրեն Նիկոլա Դավիդյանի հետ:

Արտգործնախարարը բարձր գնահատեց ՀԲԸՄ նշանակալի ավանդը համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնման և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում, ՀԲԸՄ գործունեությունը հայկական հոգևոր, մշակութային, կրթական կյանքում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայապահպանության գործում պետության դերակատարության շուրջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ուժեղ համայնքային կառույցները հանդիսանում են Հայաստանի կայուն զարգացման հիմնասյուներից մեկը։

Նիկոլա Դավիդյանը ներկայացրեց ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը և նոր նախաձեռնությունները, դրանցում Հայաստանի պետական և հասարակական կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։

ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունը և Հայաստան-Եվրամիություն օրակարգը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։

Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

Գասպար Կարապետյանը նախարար Մնացականյանին ներկայացրեց Բրյուսելում և եվրոպական երկրներում Հայ դատի գրասենյակների գործունեությունը՝ հանգամանալից անդրադարձ կատարելով ընթացիկ ծրագրերին և համահայկական օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

ԱԳ նախարարը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ Հայաստանի մոտեցումները։


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
5. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
6. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
7. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
8. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
9. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
10. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: