ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զոհրաբ Մնացականյանը հանդիպումները Բեռլինում. հայ-գերմանական նոր երկխոսություն

29 հունիսի, 2018 | 10:31

Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ, դոկտոր Նորբերթ Լամմերթի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը կարևորեց բարեկամ երկրի նոր արտգործնախարարի այցելությունը Բեռլին և նրա հանդիպումն իր ղեկավարած հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչը դոկտոր Լամմերթի բոնորոշմամբ հնարավորություն է ընձեռում առաջին ձեռքից տեղեկանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական բարեկամական կապերին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքը, դրա նախապատմությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բոլոր փոփոխությունները տեղի ուենցան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց նոր կառավարության հանձնառությունն իրականացնելու շարունակական բարեփոխումներ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: Այդ առնչությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Լամմերթն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած կայունությունը շահեկանորեն առանձնացնում է այն։ Հիմնադրամի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ պատրաստամություն հայտնելով Հիմնադրամի միջոցով աջակցություն տրամադրել այս ուղղությամբ նախաձեռնություններին:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում իրականացվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և դրանց լուծման ուղղությամբ մոտեցումները։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ ընդգծելով Հիմնադրամի աջակցությամբ իրականցված նախաձեռնությունների կարևորությունը մասնավորապես, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով։

Իսկ հունիսի 28-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։

Ողջունելով ֆորումի նախագահ Վայլերին` Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Գերմանիայի դերակատարությունը որպես Հայաստանի կարևոր գործընկեր ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական առումով։

Ալբերտ Վայլերը նախարար Մնացականյանին ներկայացրեց Ֆորումի գործունեությունը և առաջիկա ծրագրերը՝ ուղղված հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի ընդլայնմանն ու բազմաշերտ համագործակցության խթանմանը։

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այդ բանաձևը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի արդարության վերականգնման տեսակետից և այն միաժամանակ Գերմանիայի կարևոր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առումով, որի առաջամարտիկներից է Հայաստանը։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է իր հաստատակամությունն՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ապահովելու արդարություն, տնտեսական և սոցիալական ոլորտում բոլորի համար հավասարություն։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց կողմից ձեռնարկվող ջանքերում մեծապես կարևորում են միջազգային գործընկերների աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ արդեն վավերացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այժմ Հայաստանն ակնկալում է նաև Բունդեսթագի կողմից համաձայնագրի վավերացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գերմանա-հայկական ֆորումի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հունիսի 28-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորեցին հաստատված վստահելի փոխգործակցությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բունդեսթագի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների նոր իրավական հենք, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։


Առնչվող նյութեր
1. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
3. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
4. Հայ-գերմանական ֆորումի նախագահը Մայր Աթոռում
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
7. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Զոհրաբ Մնացականյան-Անտոնիու Գուտերեշ հանդիպում Նյու Յորքում
10. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: