ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զոհվել է իսպանաբնակ հայ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանը

12 հուլիսի, 2016 | 14:51

gor karapetyan 2ՎԱԼԵՆՍԻԱ.-Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ի թղթակից Արթուր Ղուկասյանը Վալենսիայից, այսօր իսպանական Վալլ քաղաքի մամուլը գուժել է 22-ամյա հայ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանի  ողբերգական մահը։ Շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին  նա դարձել է ավտոճանապարհային վթարի զոհ։

ՙՙՎալը սգում է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանի համար´´ նմանատիպ  վերնագրով են լույս տեսել տեղական թերթերը։ Ըստ մամուլի, Վալ դԱլաբաիդայի ֆուտբոլային աշխարհը ցնցված է ճանապարհատրանսպորտային պատահարին զոհ գնացած ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանի կորուստի կապակցությամբ։ Օնտինյենտից 22-ամյա երիտասարդը մահացել է անցյալ շաբաթ երեկոյան։ Ավտոմոբիլային վթարը տեղի է ունեցել Բոկայրենտում` Ալֆաֆարի եւ Վալի հանգույցի վրա։ Ֆուտբոլիստը եկել էր ՚՚Բոկայրենտ՚՚ի թիմի հետ, նշելու մարզաշրջանի մեկնարկը եւ հետ վերադարձի ճանապարհին տեղի է ունեցել դժբախտ դեպքը։

Խաղալով տեղի տարբեր թմերում, Գոռը քաջ հայտնի էր Վալի ֆուտբոլիստների շրջանում։ ՚՚Բոկայրենտ՚՚ի ղեկավար Ռամոն Ֆրանսեսը պարզաբանում է տվել մամուլին. ”Խնջույք էինք կազմակերպել սեզոնի բացումը նշելու համար ու շատ չանցած,  նա մեկնեց, որպեսզի հասնի Օնտինյետ` իր աշխատավայրը,իսկ հետո ստացանք վթարի մասին լուրը։ Անմիջապես զանգեցինք իր բջջային հեռախոսահամարին։ Նրա մահվան մասին տեղեկացրել է  ոստիկանությունը՚՚։

gor karapetyan”Մեծ մարդ էր նա,-նշում էին զրույցի ընթացքում թիմի խաղացողները։ Միշտ կարելի էր` երբ դրա անհրաժեշտությունը լիներ, ապավինել նրան”։

”Բոլորին, ով ճանաչել է նրան` Գոռը շատ տխուր փաստի առջեւ կանգնեցրեց,-ասում է Անխել Գուարները` մեկը, ով իսկապես լավ է ճանաչել Կարապետյանին։ Օնտինյենտեւմ կամ Բոկայրենտում մենք, վստահաբար, հիշատակի երեկո կանցկացնենք ի պատիվ սիրված մեր ֆուտբոլիստի՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։  Ամբողջ կիրակի օրը Գոռ Կարապետյանի աճյունին հրաժեշտ են տվել  Օնտինյետի, Բոկայրենտի, FEBO-ի, Սան Ռաֆաելի, Ատսենետայի եւ Օնտինյետի բազմաթիվ ֆուտբոլիստներ եւ ֆուտբոլասեր հասարակությունը, մարզիչներ։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
2. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
3. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
4. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
5. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
6. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
7. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
8. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
9. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց
10. ԻՍՊԱՆԻԱ.- Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: