ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

19 ապրիլի, 2018 | 11:58

Սլովակիայի Էկոնոմիկայի նախարարությունը, որը զենք ու զինամթերքի արտահանման լիցենզիաներ է ձևակերպում, հաշվի առնելով մի շարք գերատեսչությունների, այդ թվում արտաքին գործերի նախարարության, կարծիքները, հանդես է եկել հայտարարությամբ (http://www.teraz.sk/slovensko/rezort-hospodarstva-neudelil-suhlas-na/320239-clanok.html), որի մեջ, մասնավորապես, նշված է.
«Նախարարությունը լիցենզիա է տրամադրել պաշտպանական ապրանքատեսակներ արտահանել Իսրայել այն պայմանով, որ այդ ապրանքները չեն վերաարտահանվելու, վաճառվելու կամ այլ կերպ օգտագործվելու առանց Իսրայելի կառավարության համաձայնության։ Նախարարությունն ունի նաև Իսրայելի կառավարության գրավոր հանձնառությունը և այդ փաստաթղթերի իսկությունը հաստատվել է դիվանագիտական խողովակներով։ Համաձայն վերջնական օգտագործողի վկայագրի, զենքերի վերջնական ստացողը Իսրայելի Պետության զինված ուժերն ու պաշտպանության նախարարությունն են։
Սլովակիայի Հանրապետությունը պատճառ չունի հարցականի տակ դնելու Իսրայելի և իր պաշտպանության նախարարության վստահելի գործընկեր լինելու փաստը, քանի որ այն հավաստիացրել է, որ ապրանքները չեն արտահանվելու այլ երկրներ մատակարարվելուց հետո»։

Հիշեցնենք, որ այս որոշումը կայացվել է, նկատի ունենալով անցյալ տարվա դեպքը, երբ զենքը-զինամթերքը Չեխ-Սլովակյան Czechoslovak Group-ը վաճառել էր Իսրայելին, ինչն էլ  հետագայում  հայտնվել էր Ադրբեջանում։ 

Այս մասին նունյպես Չեխական հեռուստատեսությունը հատուկ ռեպորտաժ էր պատրաստել։ http://www.ceskatelevize.cz

Սեփ. լրատ.

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: