ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զգացողությունների թանգարան. «Հայֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկում է

30 սեպտեմբերի, 2015 | 15:21

hayfestՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային 13-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 20:00-ին, Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում (Փավստոս Բյուզանդի փ. 1/3)` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ցուցահանդես-ներկայացումով:
«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի կհյուրընկալվի 26 երկրից ժամանած` 250 մասնակից և հյուր, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ` ԱՄՆ-ից, Ավստրիայից, Բանգլադեշից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Լիբանանից, Լիտվայից, Կանադայից, Հունաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում:
Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք ներկայացումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնի առավել նշանակալի ներկայացումներից են` Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակումը» (Լիտվա), «Գլոբուս» շեքսպիրյան թատրոնի «Համլետը» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծը» (ԱՄՆ):
Երևանյան թատրոններից` «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» և այլ թատրոններ:
Այս տարի ևս «Հայֆեստը» հանդես կգա տարբեր ծրագրերով, այդ թվում` «Արմֆեստ» ուսանողական ծրագրով: Ծրագիրը նախատեսում է նաև վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն փառատոնի հյուրերը: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:
Հիմնական ներկայացումների մուտքն անվճար է:


Առնչվող նյութեր
1. Մեկնարկում է «ՀԱՅՖԵՍՏ-2013»-ը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: