ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Զարմանալի Ադրբեջան,, ֆիլմը եւ ադրբեջանցի այլախոհների բացահայտումը՝ 43 միլիարդ դոլար Ադրբեջանից հոսել է Չեխիա

08 մարտի, 2013 | 12:11

ՊՐԱՀԱ- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պրահայում ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց բրիտանացի ռեժիսոր Լիզ Մերմինի ,,Զամանալի Ադրբեջան,, ”Amazing Azerbaijan!”՚  ֆիլմը, որն ֆիլմի պրոդյուսեր Այսլինգի ասելով արդեն ցուցադրվել է եվրոպական 9 երկրներում։

Ֆիլմը ցույց է տալիս Ադրբեջանի պետական քաղաքականության՝ մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ այլ խնդիրների շուրջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների քննադատությունը։

Ֆիլմի ցուցադրմանը հետեւեց հանդիպում եւ զրույց օրեր առաջ Մարդը կարիքի մեջ կազմակերպության կողմից Հոմո Հոմինի մրցանակին արժանացած ադրբեջանի իրավապաշտպան Ինդիգամ Ալիեւը։ Նա նշեց, որ 20 տարի շարունակ Ադրբեջանում ազատ ընտրություններր չեն եղել, բոլոր ընտրությունները կեղծվել են, եւ Ալիեւներն արդն 20 տարի իշխում են այնտեղ։ Նրա կարծիքով, երբ իրենք քննադատում են իշխանություններին, համարվում են հակազային մարդիկ։ Նրա ասելով, ֆիլմը լիովին ցույց է տալիս Ադրբեջանում տիրող վիճակը, որը նման է մի գեղեցիկ շենքի, որի ներսում չի աշխատում ոչ վերելակը, ոչ լույս կա, ոչ գազ, ոչ ջուր։

Ֆասադը Եվրատեսիլային է, մամարից կամուրջներ են կառուցվում, միլիոնավոր գումարներ ծախսում, բայց ուսուցիչներն ու բժիշկները ընդամենը 150 եվրո աշխատավարձ են ստանում։ Նրա ասելով, տնտեսությունը կոռումպացված է, Ալիեւի կլանը ժողովրդից գողացված գումարնեով կաշառում է եվոպական պառլամենտականներին։ Այս մտահոգությունը փոխանցվել է նաեւ Չեխիայի խորհրդարանի անդամներին, որոնց հետ այս օրերին հանդիպել է ադրբեջանցի իրավապաշտպանը, փոխանցել է այդ մտահոգությունը։ Դա վերաբերում է նաեւ չեխ խորհրդարանականներին, քանի որ Եվրախորհրդարանում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը դատապարտող բանաձեւի քվեարկության ժամանակ, նրանք նույնպես դեմ են քվեարկել, այդպիսով աջակցելով Ալիեւի ռեժիմին։

Ինդիգամ Ալիեւը զգուշացրեց, որ եթե այսօր խորհրդարանականները կաշառվում են, ապա վաղը նրանք կդառնան երկրի վարչապետ կամնախագահ, այդպիսով վտանգելով նաեւ եվրոպական երկրների անվտանգությունը։ Ֆիլմի քննարկմանը ներկա մի այլ այլախոհ եւ հայտնի բլոգեր Էմին Միլին պատասխանեց Չեխիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակցի հարցին, նշելով, որ փախստականների խնդիր կա ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում, որ երկու երկներում էլ ֆեոդալական ռեժիմ է, որ տնտեսությունը տիրապետում են օլիգարխները, որ մեծ զարգացում է ապրել շովինիզմը։ Ավելի մեծ բացահայտում էր այն, որ ադրբեջանցի մի պաշտոնյա միայն 4 միլիոն դոլար է ծախսել, որպեսզի Խոջալուին նվիրված պաստառներ տեղադրեն Նյու Յորքի ու Վաշինգտոնի փողոցներում, այն դեպքում, երբ փախստականերն այսօր դրամի կարիք ունեն։

Միայն 43 միլիարդ դոլար վերջին տարիներին մտել է Չեխիա։ Ու՞ր է գնացել այդ գումարը։ Այս հարցի պատասխանը նա խնդրեց չեխ լրագրողները գտնեն։ Ադրբեջանցի այլախոհները չեխ պաշտոնյաների հետ հանդիպումներում կոչ են արել բացել աչքերը եւ տեսնել, թե ում են աջակցում։ Աջակցելով այդ ռեժիմին, նրանք նպաստում են, որ տասնյակ անմեղ մարդիկ մնան բանտերում։

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: