ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զավեն Խաչիկյան. «Երեխան Աստծո Աչքն է` բնության մեջ …»

06 մայիսի, 2016 | 16:02

Zaven Khachikyan 1Իտալիայում, Թուրին քաղաքի ԱՐԿՈ պատկերասրահում բացվել է աշխարհի չորս տարբեր ծայրերից չորս լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես։ Գաբրիելա Սերուսիի բացած այս ցուցադրության թեման «Բնակավայրն» է, ինչը ` կազմակերպիչների շեշտադրմամբ «նշանակում է նաև ճամփորդություն, ինքնության որոնում, ու «մի այլ բանի» հայտնաբերում` այլ տեսակետի, այլ պատմությունների, որ ներկայացնում են աշխարհագրականորեն այնքան իրարից տարբերվող տարածաշրջանները ներկայացնող չորս լուսանկարիչները»։

Բացի Հայաստանը ներկայացնող հանրահայտ ու սիրված Զավեն Խաչիկյանից,  ցուցադրվում են սիցիլացի Միխելա Ֆորտեի (Michela Forte), կանադացի Անդրիկ Լյուբոդրագը (Andric Ljubodrag)  և չինացի Պե Կիան Յինը (Peng Xiangjie),  ովքեր, կրկին կազմակերպիչների վկայությամբ`  «լցնում են իրերի միջև առկա դատարկություն-ճեղվածքները` կենդանացնելով իրերի միջև եղած տարածությունը` փորձելով նոր իմաստ տալ իրականությանը»։

Zaven Khachikyan 2Զավեն Խաչիկյանի լուսանկարչական «Մենք», «Պատերազմ»,  «Ընկերներ», «Դիմանկար», և այլ շարքերից ընտրվել է «Մանկականը»` 11 լուսանկար։ Թե ինչո՞ւ հատկապես այս շարքը,  այս լուսանկարների հատկապես ի՞նչը գրավեց կազակերպիչներին, լուսանկարիչը շատ հակիրճ է պատասխանում.

Հավանաբար այն, ինչ ինձ գրավել է լուսանկարելիս։ Ընդգրկուն խորագիր ունի ցուցահանդեսը,  «Բնակավայր»… Մարդը բնության, բնակավայրի բաղադրիչ է,  իսկ երեխան Աստծո Աչքնէ` բնության մեջ…

Zaven Khachikyan 3

Նշենք, որ ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 4ի երեկոյան, կաշխատի մինչև հուլիսի 16ը։

Ա.Կ.

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Երեւանում կայացավ հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Սև սպիտակ եռագույն» գրքի շնորհանդեսը
2. Հայկական տառատեսակները Բեռլինի ‘’Գրելով Հայք’’ ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: