ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

18 նոյեմբերի, 2014 | 08:50

Ruminia Gaspar KarapetyanՊաշտոնական հանդիպումների նպատակով, նոյեմբերի 10-12 -ին, հերթական անգամ Վրաստան էր այցելել Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Թբիլիսի այցելության ժամանակ Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել է Վրաստանի Արտաքին գործոց, Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Վրաստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Գիյա Ժորժորլիանիի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այն հարցին, որ գրեթե ողջ ջավախահայ բնակչությունը չի տիրապետում վրացերեն լեզվին: Նշվել է, որ պետական լեզվի չիմացության պատճառով բնակչության այս հատվածը պետության հետ հարաբերվելու, օրենքները հասկանալու ու իր իրավունքները պաշտպանելու դժվարություն ունի, եւ փաստորեն մյուսների նկատմամբ հայտնվել է խտրական վիճակի մեջ: Այս կացության հաղթահարման նպատակով Գասպար Կարապետյանն առաջարկել է հայոց լեզուն տարածաշրջանում ընդունել որպես երկրորդ վարչական լեզու՝ այն ժամանակամիջոցի համար, մինչեւ որ շրջանի հայությունը կտիրապետի վրացերենին:

Արծարծվել է նաեւ Վրաստան-Հայաստանի վիզային դրության հետ կապված իրավիճակը, ինչը մեծ դժվարություններ է ստեղծել այն ջավախահայերի համար, ովքեր Ռուսաստան մեկնելու նպատակով ստիպված են եղել ընդունել Հայաստանի քաղաքացիություն եւ այժմ դժվարություն ունեն վերադառնալու Ջավախք՝ իրենց հարազատ օջախներ:
Վրացական կողմին առաջարկվել է այս հարցի լուծման հստակ մեխանիզմ:

Արված առաջարկի ուղղությամբ պատկան մարմինները այնուհետեւ նախաձեռնել են քննարկումներ:
Հարց է բարձրացվել նաեւ այն մասին, որպեսզի գյուղատնտեսության ոլորտին եւ ընդհանրապես զարգացման նպատակով, պետական բյուջեից եւ Եւրոպական միության կողմից արվող հատկացումներից համամասնորեն բաժին հանվի նաեւ Ախալքալակի եւ Նինոծմինդայի շրջաններին:

Այնուհետեւ Ջավախքում հանդիպումներ են կայացել Ախալքալակի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավորի, Ախալքալակի Սակրեբուլոյի /տեղական խորհրդի/ նախագահի, ինչպես եւ շրջանային վարչության ղեկավարի հետ: Տեղում առավել մանրամասնորեն քննարկվել են Թբիլիսիում արծարծված հարցերը: Որոշվել է համատեղ աշխատել տվյալ հարցերի լուծման ուղղությամբ:

Վրաստանի կենտրոնական իշխանության պաշտոնյաների հետ եւս ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներում կրկին հանդիպելու եւ բարձրացված հարցերի լուծման ընթացքին անդրադառնալու վերաբերյալ:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
2. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
3. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
4. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
5. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
6. Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
7. Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
8. Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
9. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին
10. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: