ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եւրոպական միութիւնը 20 միլիոն եւրօ պիտի յատկացնէ Հայաստանի կրթական ոլորտին

08 սեպտեմբերի, 2017 | 06:53

Հայաստանի մէջ ԵՄ-ի պատուիրակութեան ղեկավար Փիոթր Սվիթալսքի Սեպտեմբեր 6-ին յայտարարած է, թէ Եւրոպական Միութիւնը տրամադիր է 20 միլիոն եւրօ յատկացնելու Հայաստանի կրթական համակարգին:

Երեւանի մէջ ուսանողական փոխանակումներու «Էրասմուս»-ի տեղեկատուական կեդրոնի բացման արարողութեան առթիւ իր ունեցած ելոյթին մէջ այս յայտարարութիւնը կատարելով հանդերձ, ան մերժած է նշել, թէ ճշգրտօրէն ո՛ր ծրագրերուն պիտի տրամադրուի նշեալ գումարը: Ան գոհացած է ըսելով՝ որ ԵՄ-ը կը նախատեսէ ներդրումներ ընել կրթական մեծածաւալ երկու ծրագրերու մէջ:

“Կը կարծեմ, թէ ասիկա պիտի հանդիսանայ միայն սկիզբ մը։ Համոզուած ենք, որ կրթութիւնը կարեւոր է Հայաստանի ապագայի տեսանկիւնէն. այս երկիրը մտաւորական բարձր կարողութիւններու տէր է”, յայտարարած է ան:

Սվիթալսքի աւելցուցած է, որ Հայաստան փոքր պետութիւն մը ըլլալով հանդերձ՝ կրթական մեծ կարելիութեան տէր երկիր է եւ բազմաթիւ Հայերու յաջողութիւնը փաստն է ատոր: Դեսպանը նշած է, որ ԵՄ-ը կ՚ուզէ ներդնել գումարներ այն ոլորտներուն մէջ, ուր կարելի է ձեռք ձգել լաւագոյն արդիւնքը:
Եւրոպացի դիւանագէտը դիտել տուած է, որ սովետական դրութեամբ կրթութիւնը այլեւս ժամանակավրէպ է: “Շատ ուրախ եմ հաստատելով, որ Հայաստանի մէջ կրթական համակարգի պատասխանատուները լրջօրէն կը նախատեսեն բնագաւառը բարեփոխելու միջոցներուն մասին, քանի որ իսկապէս ատոր կարիքը կայ”, եզրակացուցած է Սվիթալսքի:
ԵՄ-ի կողմէ Հայաստանի յատկացուած ընդհանուր օժանդակութիւնը 2016-ին հասած է 62 միլիոն եւրոյի: Այս մասին հայտնում է ,,Նոր Յառաջ,,ը։ 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
4. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
5. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
6. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
7. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
9. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
10. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: