ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

20 փետրվարի, 2018 | 15:11

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ առթիվ այս էլ քանի տարի Ազատության հրապարակում գտնվող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ հավաքվում են «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամները և Հյուսիսային համալսարանի դասախոսներն ու ուսանողները՝ ոգեկոչելու մեր մեծ հայրենակցի ծննդյան օրը։

Բացելով հանդիսությունը Հյուսիսային համալսարանի խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանն ասաց, որ իրենց բուհը միշտ բարձր է պահում մեծ լոռեցու բարի անունը. գործում է վերնատունը, նրան են նվիրվում գիտաժողովներ, տարբեր միջոցառումներ, պարբերաբար այցելություններ են կազմակերպվում նրա ծննդավայր և Թբիլիսի՝ Խոջիվանք, ուր թաղված է նա։

Հաջորդ բանախոսը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էր, ով ընդգծեց, որ այս տարի, հենց այս օրը մեկնարկում է մեր մեծ հայրենակցին նվիրված միջոցառումների շարքը՝ նվիրված նրա 150-ամյակին, որը շարունակվելու է մեկ տարի։ Հովհաննես Թումանյանի հոբելյանը պետք է դիմավորի մեզանից յուրաքանչյուրը՝ ով ինչպես կարող է։ Հուսով եմ, որ կշարունակվեն գրքեր հրատարակվել, կթվայնացվեն նրա ստեղծագործությունները, կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ։ Հուսով եմ, որ շուտով կառավարությունը հոբելյանական հանձնաժողով կձևավորի։

«Թումանյանը մեր այն եզակի բանաստեղծն է, ով ուղեկից է յուրաքանչյուր հայի՝ օրորոցից մինչև խոր ծերություն,- ասաց Ս. Երիցյանը,- ինչպես երեկ, այսօր, նաև վաղը մենք նրանից միշտ պետք է ազգային լինելության դասեր առնենք»։

Հաջորդ բանախոսը՝ բանաստեղծ Ռոլանդ Շառոյանն էր, ով ասաց, որ Հայաստանը և հայ գրականությունը դժվար է պատկերացնել առանց Թումանյանի։ Ուստի ամեն ստեղծագործողի համար Թումանյանը ներշնչման աղբյուր է՝ ինչը ոգեկոչել է Թումանյանին նվիրված պիես գրել և բեմադրել։ Այն Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում է։

Պատահական չէր, որ Հյուսիսային համալսարանը Ռոլանդ Շառոյանին պարգևատրել է «Հովհաննես Թումանյան» հուշամեդալով, ինչը և հանձնվեց Թումանյանի արձանի մոտ։

Այնուհետև հարթակը տրամադրվեց Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի սաներին և ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանին։ Առաջինները կարդացին Թումանյանի բանաստեղծություններ, իսկ արտիստը կատարեց մի հատված «Անուշ» օպերայից։

Չնայած մաղող անձրևին արձանի շուրջը մի գեղեցիկ ու ինքնատիպ մթնոլորտ էր ստեղծվել։ Ներկաները միմյանց էին շնորհավորում մեծ բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ, իսկ բանաստեղծ Վարդան Խաչատրյանը և Սերգո Երիցյանը ներկաներին նվիրում իրենց հեղինակած գրքերը։ Չէ՞ որ փետրվարի 19-ը նաև միմյանց գիրք նվիրելու օր է։

 

Մերի Աղաջանյան


Առնչվող նյութեր
1. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
2. Թումանյան` մեծ նվիրյալը
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
5. Օլգա Թումանյան. գիրք Հովհաննես Թումանյանի կնոջ մասին
6. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
7. Թբիլիսիում նշվել է «Վերնատան» հիմնադրման 120 ամյակը
8. Չինական դասական պոեզիայի հարստությունը
9. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
10. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: