ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանում կայացավ «Փառքի ու խոնարհումի ապրիլ» համերգային երեկոն

15 հունիսի, 2016 | 05:56

arcax mijotsarum 2016yerevanՄեր երկրում ինչպես նաև սփյուռքում սկսած ապրիլի 2-ից,այն օրվանից,որ Լեռնային Ղարաբաղում սրվեց հակամարտությունը հարևան Ադրբեջանի հետ, կազմակերպվում են տարրաբնույթ քննարկումներ, հանդիպումներ մտավորականների, քաղաքագետների հետ,որոնք մատնանշում են հարևան երկրի ագրեսիան`համայն աշխարհին ապացուցելով,թե ինչպիսի ագրեսոր ու վայրագ պետություն է այն: Այսպիսի մի շատ յուրահատուկ միջոցառման ականատեսն եղանք վերջերս մայրաքաղաքում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի դահլիիճը կրկին լեփ-լեցուն էր հունիսի 14-ին։ Այստեղ էին հավաքվել մտավորականներ,վիրավոր ազատամարտիկներ, մեր օրյա հերոսների՝հակառակորդի կողմից ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ծնողներ, Արցախյան հերոսամարտի զորահրամանատարներ՝մասնակցելու , Օքրո Օքրոյանի անվան գրադարանի աջակցությամբ «Վիվարտ՚  ևւ «Նոր անուններ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած համերգային երեկոյին,որը կրում էր «Փառքի ու խոնարհումի ապրիլ»։

arcax mijotsarum2 2016yerevan

Միջոցառումն այնքան յուրահատուկ ու հետաքրքիր էր կազմակերպված,որ ոչ ոք չէր ցանկանում լքել ցուցասրահն ու դահլիճը՝ցանկանալով ըմբոշխնել ու վայելել յուրաքանչյուր վայրկյան, ավելի մոտիկից ծանոթանալ մեր օրերի հերոսների հետ,երախտիքի ու գովեստի խոսքեր ասել նրանց ու կազմակերպիչների հասցեին։ Երեկոն վարում էր դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանն,ով միջոցառումը սկսեց հայազգի հերոս մեծն Գարեգին Նժդեհի ասույթներով։ Նա այնպես գեղեցիկ ու յուրահատուկ էր վարում,որ կարծես բոլորին տեղափոխեր հեռավոր ապրիլյան դեպքեր՝ականատեսն ու վկան դարձնելով այդ պատերազմին։ Համերգին մասնակցում էին երգիչ-դերասան Պապ Իսպիրյանը, ասմունքող Աննա Գարեգինյանը, «Փոքր Մհեր» ռազմահամալիրի Նուբարաշենի ու Քանաքեռավանի մասնաճյուղերի սաները, հանրապետական մրցույթի դափնեկիր Նարեկ Մարգարյանը,Մուշ երգի ստուդիան, եվրատեսիլ մրցույթի մասնակից Դալիթան, Վաղարշապատ երգի պարի թատրոնից (գեղարվեստական ղեկավար՝Անահիտ Մադոյան),Արտաշ Արզումանյանն ու Նինա Գրիգորյանը,՛Դեժավյու՛՛պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝Անահիտ Մաղլոյան),պատանի Հրանտ Մխիթարյանն,ով հուզեց բոլորին իր զինվորի ծնողին ուղղված նամակի ընթերցմամբ,Հրանտ Մուրադյանը, Արմանի հեղինակ-կատարողը, Անահիտ Գաբրիելյանը և այլք։

Վերջում ելույթով հանդես եկավ «Վիվարտ» կազմակերպության նախագահ Վարդուհի Գասպարյանն,ով ընթերցեց իր ուղերձն՝նվիրված ապրիլյան հերոսամարտերին,ինչպես նաև իր հեղինակային գիրքը նվիրված Արցախյան հերոսամարտի մասնակից միջոցառմանը ներկա զորահրամանատարներին։ Այնուհետև Օքրո Օքրոյանի անվան գրադարանի տնօրեն Սյուզաննա Կարապետյանը պարգևատրվեց Էրեբունի վարչական ղեկավարի շնորհակալագրով։Միջոցառմանն ելույթ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից բանաստեղծուհի,պահեստազորի փոխգնդապետ Նոննա Վարդանյանը,արցախյան հերոսամարտի հրամանատարներից Մուշեղ Բաբայանը։ Երեկոն եզրափակվեց փոքրիկ երգիչ Սերգեյի հայրենասիրական  կատարմամբ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
2. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
3. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
4. Երեւանի 2800-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցահանդես
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նշվեց Երևանի 2800 ամյակը
7. Արթուր Մեսչյանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ
8. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
9. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: