ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» 15-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

08 մարտի, 2016 | 08:27

tsutsahandesՄարտի 4-ին Երևանի էքսպո կենտրոնում բացվեց Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» 15-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Լոգոս Էքսպո կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանն,ով ներկայացրեց ցուցահանդեսի անցած ուղին ու նպատակն,իսկ այնուհետև բոլոր մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց Հայաստանի Հանրապետության Առոռջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը:

Նշենք,որ առաջին անգամ նման խորագրով ցուցահանդեսը բացվել է 2002 թվականին: Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների,գիտաշխատողների,ներդրողների,ձեռնակատերերի,ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:Նշված ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները,գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են սեմինարներ,կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը նշվածը նպաստելու է նոր գործընկերների ձեռքբերման ,ակտիվ զարգացման և բոլոր մասնակիցների միջև կապերի ընդլայմանն ու սերտացմանը: Յուրաքանչյուր տարվա ցուցահանդես ունի իր առանձնահատկությունները: Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է,որ տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացվելու են բժշկական սարքավորումների մեծ քանակություն,ինչպես նաև այս տարի հերթական անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես:

Այսպիսով այս ամենը դառնալու է իրագործելի  «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» 15-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում:

Ցուցահանդեսը բաղկացած է մի շարք թեմատիկ բաժիններից,դրանք են`կանխարգելման բժշկություն, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, ախտորոշում, մայրություն  և մանկություն, բժշկական սարքավորումներ և հիգիենա:

Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են վարպետաց դասեր,վիդեոցուցադրություններ, բուժիչ  կոսմետիկական գործընթացներ ,դեմքի և մարմնի մաշկի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ և սեմինարներ:

Ցուցահանդեսի նպատակներն են`ապրանքների, ծառայությունների ներկայացում,նոր գործնական հարաբերությունների հաստատում:

Ցուցահանդեսի մասնակիցներն են`տարբեր բժկական ուղղվածությամբ տեղական և խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:Կազմակերպիչներն են հանդիսանում LOGOS EXPO Center-ը, Beeline-ը գլխավոր ինֆորմացիոն հովանավոր, ռադիո Ավրորա-ն և այլք:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները`Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: