ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության բացումը

14 հոկտեմբերի, 2014 | 10:22

 Ara_Shiraz2014 թվականի հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվեց «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ   ցուցադրությունը՝  հայ անվանի մշակութաբան, գրող, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանի աշխատանքները։

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունն ընդգրկում է գեղարվեստական նշանակության եզակի ափսեների ընտրանի Ռուբեն Անգալադյանի հարուստ հավաքածուից՝ ներկայացնելով վաթսունչորս արվեստագետի յոթանասունյոթ աշխատանք: Ցուցադրությունն արտացոլում է Ռուբեն Անգալադյան մտավորականի և կոլեկցիոների վառ անհատականությունը և արվեստային նախասիրությունները, ինչպես նաև մշակութային այն միջավայրը, որում իրենց յուրօրինակ գեղարվեստական արտահայտությունն են գտել ցուցադրված կիրառական արվեստի նմուշները:

2. Ed_KharazyanՀայ հեղինակավոր արվեստագետների կողմից ստեղծված  այս աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվելու թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը և հանրայնացմանը:

Ցուցադրությունը կտևի մինչ 2014 թվականի դեկտեմբերի 21-ը: Մուտքն անվճար է:

Kam_Nigaryan«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսային ծրագիրը մեկնարկել է 2012թ-ին՝ ուղղված լինելով երևանաբնակ անհատ կոլեկցիոներներին և նրանց արվեստի հավաքածուները բացահայտելուն, անհատ կոլեկցիոների՝ մշակութային համակարգում ունեցած դերի և նշանակության վերարժևորմանը:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:


Առնչվող նյութեր
1. «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
2. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
3. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
4. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
10. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: