ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը

18 ապրիլի, 2017 | 16:33

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրtangarani or5Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության տարաբնույթ ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ:

Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշել «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:

Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում անցկացվում են «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:
Մշակութային ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական և սոցիալական կարևոր գործոն՝ արդյունքում ստեղծվում են տեղային զարգացման նոր մոդելներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

tangarani or2Այսպիսով՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված, որը այս տարի նշվում է «Մշակությային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրով, կապված սրա հետ ս․թ ապրիլի 18-ին՝  Երևանի պատմության թանգարաում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը:
Շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ  թատերականացված ներկայացում թանգարանի 3-րդ հարկի ցուցասրահում, որտեղ Վ. Բրյուսովի անվան ուսանողուհիները կատարեցին 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբում երևանցիների կենցաղում ընդունված հարսանեկան ծեսի արարողություն: Երկխոսության միջոցով ներկայացմանը «մասնակցում էին» նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները:

Միջոցառմանը բացման,ողջույնի,ինչպես նաև ծրագրի մասին ելույթով հանդես եկավ Երևանի Պատմության  թանգարանի տնօրեն  Արմինե Սարգսյանն, իսկ Հայաստանի Ճարտարապետական հուշարձանների,նրանց կարգավիճակի ու օրվա խորհրդի մասին խոսեց Հայաստանի Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

tangarani or 3Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի  մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, մշակութային գործիչներ, ազգագրագետներ և այլք։
Այսպիսով՝այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր, անիմացիոն մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Դրա նպատակն է նաև նպաստել կայուն զբոսաշրջության զարգացմանը: Այս յուրատեսակ փաթեթ-առաջարկը զբոսաշրջիկների համար կարող է ինտերակտիվ տարբերակ հանդիսանալ՝ թանգարանի ցուցանմուշների հետ ծանոթանալու համար:
Շնորհանդեսը հասանելի էր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

tangarani or 1 tangarani or 4 tangarani or 6 tangarani or 7 tangarani or5


Առնչվող նյութեր
1. Մայիսի 6, Պրահա. հանդիպում իսպանաբնակ գրող եւ լրագրող Արարատ Ղուկասյանի հետ
2. Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում
4. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
5. Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը Երեւանում
6. Ֆրանսահայ գրող Հակոբ Պալյանի գրքերի շնորհանդեսը
7. ԼԱՏՎԻԱ. Ռիգայում բացվեց Երեւանի այգի
8. ԵՐԵԻԱՆԻ 2798-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՒ. Սարգիս Ատամ
9. ՚՚Հաղբատ՚՚ գրքի շնորհանդեսը Երեւանում
10. Հայրիկ Մուրադյանի անվան փողոց Երեւանում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: