ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները

29 հունիսի, 2018 | 11:53

Երևանի  «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 8-ից 15-ը։

Հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչները ներկայացրին բացման և փակման արարողթյունները, աստղերի բացումը, հետահայաց ցուցադրությունները, հատուկ ծրագրերը և փառատոնի պատվավոր հյուրերի անունները։Փառատոնի հոբելյանական հանդիսությունը կվարեն կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և հանրահայտ սոպրանո Հասմիկ Պապյանը: Փառատոնի բացման ֆիլմն  է  Ռոբերտ Գետիկյանի ,,Առանձնատունը,,: 

Բանախոսներն էին փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, բացման և փակման արարողությունների ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, վիդեո արտ ծրագրի համակարգող Վահագն Խաչատրյանը և ցուցահանդեսների համադրող Թերեզա Դավթյանը։

Փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողություններն այս տարի տեղի կունենան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80 ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը։

Փառատոնի հոբելյանի առիթվ այս տարի տեղի կունենան մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝  «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ազդագրերի  ցուցահանդես (ՀԲԸՄ-ում), «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատմությունը ներկայացնող պաստառների ցուցահանդես (Մոսկվա Կինոթատրոն), «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին ցուցադրվող ֆիլմերի պաստառների ցուցահանդես (Միրզոյան գրադարան), ՓԽՐՈՒՆ խմբակային միջազգային ժամանակակից արվեստի ցուցահանդես (Կինեմատոգրաֆիստների միություն), որն իրենից ներկայացնում է վիդեոարտ, ինստալյացիա։ Ցուցահանդեսները բաց կլինեն հուլիսի 8-ից 15-ը։

Հոբելյանական փառատոնի պատվավոր հյուրերն են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը:

Հետահայաց ցուցադրություններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարոն Արոնոֆսկու և Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։

Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65 ամյակին։

 


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
7. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
8. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
9. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
10. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: