ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանի անցյալն ու ներկան 7 րոպեում՝ պարի լեզվով (Տեսանյութ)

27 օգոստոսի, 2014 | 16:55

moving-cities-Yerevan-dans-metroԵրբ ինքդ քո իրականությունում դժվարանում ես տեսնել այն, ինչ արժեքավոր, հետաքրքրական, բազմաշերտ ու ապրեցնող է, հարկավոր է նույն քո իրականությունը դիտել օտարի աչքով։

3 օր ու գիշերում Ջեվան Չաուդհուրիի նկարահանած տեսահոլովակը հենց այն հայացքի արձանագրությունն է, որը նորովի է ցույց տալիս ու պատմում Երևանի մասին։ 7 րոպե 35 վայրկյան տևողությամբ սև ու սպիտակ տեսահոլովակը շատ վառ կերպով միաժամանակ ցույց է տալիս Երևանի մեկ օրն ու պատմությունը։

Լոնդոնաբնակ ճարտարապետ Ջեվան Չաուդհուրին Երևանի առօրյայի և պատմության համադրությունը ներկայացրել է պարի լեզվով, իսկ դրանում նրան օգնել են 47 պարողներ։ Նա առաջարկում է տեսահոլովակը դիտելուց առաջ մի փոքր տեղեկանալ հայոց պատմությանը. «Երևանը հնագույն քաղաքներից մեկն է, որը մինչև օրս առանց ընդհատումների հայերի բնակավայրն է ու քաղաքակրթության կրող։ Միայն ինտուիցիան քիչ կլինի Երևանի իրականությունը լիովին պատկերացնելու համար։ տեսահոլովակը դիտելուց առաջ թեթև հայացք գցեք հայոց պատմութանը»։

«Moving Cities» շաքում Երևանից բացի հայտնվել են Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, և սա վերջը չէ։

Աղբյուր՝ www.21tv.am


Առնչվող նյութեր
1. Պարարվեստին սիրահարված
2. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
3. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
4. «Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
5. Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները
6. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
7. 14-ամյա Մարիտա Մարդոյանը՝ համառուսական արվեստի մրցույթի հաղթող
8. Չեխահայ երիտասարդ պարուհիները մասնակցել են Չեխիայի Սենատի միջազգային փառատոնին
9. Ահա թե ինչպես են զվարճանում Պրահայի հրապարակներում- տեսանյութ
10. Իտալիա.Ալթունյանի անվան համույթը հանդես է եկել 6 քաղաքներում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: