ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երրորդ անգամ բացահայտեցի Հայաստանը. Ստաս Նամին

08 հուլիսի, 2018 | 12:26

,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր իր նոր ֆիլմը ներկայացրեց հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր, , նկարիչ, բեմադրիչ Ստաս Նամինը։

Նրա վերջին՝ ,,Իրական Կուբան,, եւ ,, Հայաստանի հինավուրց տաճարները,, ֆիլմերը կցուցադրվեն կինոփառատոնի ,, Հայկական համայնապատկեր,, եւ ,, ԱՊՀ երկրների կինոն,,  բաժիններում։ Ինչպես նշեց Հայկական համայնապատկերի,, համակարգող Արծվի Բախչինյանը, երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան Ստաս Նամինի օրեր, եւ այդ շրջանակներում արդեն հայաստանցի հանդիսատեսները բացահայտել են Ստաս Նամինին ոչ միայն իբրեւ երաժշտի, այլեւ կինոբեմադրիչի եւ նկարչի։

,, Իմ նկարահանած ֆիլմերը կինոմատոգրաֆիական լեզվի առումով նորություն չեն, այլ կարեւոր են իրենց տեղեկատվական բնույթով։ Եթե համեմատելու լինենք Կուբան եւ Հայաստանը, ապա երկուսն էլ փոքրիկ երկրներ են, ունեն իրենց հետաքրքիր պատմությունը, բայց նրանց մասին գրեթե ոչինչ չգիտեն Ռուսաստանում։  Կուբան հոյակապ երկիր է, եւ այն ես նկարել եմ այնպիսին, ինչպիսին կա, առանց գունազարդումների, ցույց տալով սովորական մարդկանց կյանքը։ Այդ ֆիլմը նկարելու գաղափարն առաջացել էր դեռեւս այն ժամանակ, երբ սկսել էր հայտնի ամերիկյան բեմադրիչ  Ջիմի Բրաունի հետ նկարահանել ,,Ռոքի համար ազատ,, ֆիլմը։ Երկուսն էլ ռուսական-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմեր էին։ Հայաստանի մասին ֆիլմը ծնվեց այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ տղայիս՝ օպերատոր Արտեմ Միկոյանի հետ եկանք Հայաստան։ Դա ըստ էության Հայաստանի  իմ երրորդ բացահայտումն էր։ Առաջին անգամ փոքր տարիքում մայրս էր բերել Հայաստան։ Հետագայում 1986ին ես հաստատվել էի Երեւանում եւ այստեղ առաջին անգամ Խորհրդային Միություն կազմակերպեցի ռոք փառատոն, որից հետո ԿԳԲ-ն ինձ վտարեց Հայաստանից։

2500 կմ տղայիս հետ անցանք Հայաստանով՝ հյուսիսից հարավ, իբրեւ ուղեկից ունենալով հրաշալի պատմաբան Արիս Ղազինյանին, ով էլ հետագայում գրեց ֆիլմի տեքստը, որն ընթերցեց հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան։   Նրա կարծիքով, ռուսների համար շատ կարեւոր է, որ տեքստը կարդում է Չուլպան Խամատովան, քանի որ նա մեծ հեղինակություն ունի։

Ստաս Նամինը պարզել է, որ Ռուսաստանում Հայաստանի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, նույնիսկ իր հայ ընկերներից շատերը։ Ֆիլմի համար ինքը հարցազրույց է վերցրել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից, որը շատ լավ տպավորություն է թողել իր վրա, ի տարբերություն Ռուսաց Պատրիարք Կիրիլի։ Հույս ունի, որ ֆիլմը կցուցադրվի ռուսական առաջին ալիքով, եւ ռուսական մեծ հեռուստալսարանը  կտեսնի այդ ֆիլմը։

Դա ռուսների համար բացահայտում կլինի, քանի որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ պետություն է պահպանվել եւ ինչպիսի գենետիկական հիշողություն կա այստեղ։ Նրա կարծիքով ֆիլմը հետաքրքիր կլինի նաեւ հայերի համար։

Պատասխանելով ՕՐԵՐ-ի  հարցին, Ստաս Նամինը խոսեց նաեւ Նոր Հայաստանի մասին, նշելով, որ հայերն աշխարհում միակն են, որ միլիոն մարդ դուրս գալով փողոց ոչ մի արյունահեղություն թույլ չտվեցին, մեքենաներ չվառեցին, եւ իշխանությունը խաղաղ հանձնվեց նոր ուժերին։ Միաժամանակ նոր երկիր կառուցելը շատ դժվար է։  Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լրջորեն պետք է մտածի նաեւ իր ապահովության համար, քանի որ ռիսկը շատ մեծ է։  Այսօր հնարավորություն կա, որ մի քանի տարի անց, եթե ամեն ինչ հարթ ընթանա, Հայաստանը կդառանա յուրահատուկ երկիր։ Այն թեեւ նավթ ու գազ չունի, բայց ունի ինտելեկտուալ պոտենցիալ, նոր տեխնոլոգիաներ, որ կարելի է զարգացնել։ Ցավոք, վերջին մի քանի տասնամյակներին շատ բան թալանվել է ու փոշիացվել։

Ապագա ծրագրերի մաին խոսելի Ստաս Նամինը նշեց, որ  Սերժ Թանկյանի հետ մտածում են մյուս տարի հեղափոխության մեկամյակին մեծ ռոք համերգ կազմակերպել Հանրապետության հրապարակում։

Այժմ նոր 16 սերիանանոց ֆիլմ է նկարահանում Ռեյկավիկի մասին, որտեղ գլխավոր հերոսները Գորբաչովն ու Ռեյգանն են, եւ նրանց զուգահեռ պատմությունները։ Այստեղ նաեւ ավելացրեց, որ իրեն տված հարացզրույցում, Գորբաչովը խոսելով Ղարաբաղի մասին, ասել է, որ ի սկզբանե իրեն սխալ ինֆորմացիա են տվել։

Մյուս տարի լրանում է նաեւ Ցվետի խմբի 50 տարին, եւ նախատեսում են 12 սերիանանց գեղարվեստական ֆիլմ նկարահանել երբեմնի հայտնի ռոք խմբի մասին։ Հաջորդը,  միայն արխիվային փաստաթղթերի հիմնան վրա  նոր ֆիլմ է նկարահանելու իր պապի՝ Անաստաս Միկոյանի մասին, փորձելով միայն փաստերով ներկայացնել նրա կյանքի պատմությունն ու գործունեությունը։

 

Հակոբ Ասատրյան

Երեւան

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
9. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
10. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: