ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ

07 նոյեմբերի, 2017 | 21:36

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձան հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Յուլի Էդելշետեյնը նշեց, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ կատարվեց հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։

Զրուցակիցներն անդրադարձան համահայկական օրակարգի մի շարք հարցերի։

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ նախարար Ցախի Հանեգբին ջերմությամբ վերհիշեց ս.թ. հուլիսին Երևանում իր հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում շփումների ակտիվացումն ու առավել հաճախակի փոխայցելությունները վկայում են հայ-իսրայելական հարաբերւթյուններն առավել խորացնլու երկկողմ հետաքրքրվածության մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան նախարար Հանեգբիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Նախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:

 

 Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։

Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»: 

Նոյեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշեց, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձան Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։ 


Առնչվող նյութեր
1. Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահին
2. Քնեսեթը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող Բանաձեւը
3. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
4. Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
5. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
6. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
7. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
8. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում
9. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
10. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: