ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Երուսաղեմի 7 դարպաս,,ով Պենդերեցկին կփակի ,,Պրահայի գարունը,,

01 հունիսի, 2017 | 14:00

,, Երուսաղմեի 7 դարպաս,,ը իմ անմեաշատ կատարվող ստեղծագործություններից է եւ առաջին անգամ այս գործով կփակվի ,,Պրահայի գարուն,, միջազգային երաժշտական փառատոնը։ Այս մասին լրագրողներին հայտնեց լեհ հանրաճանաչ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քժիշտոֆ Պենդերեցկին, ով դեռեւս 1956 թվականին իր առաջին ելույթն է ունեցել այս փառատոնի շրջանակներում։ ,,Ես լավ հիշում եմ ադ ելույթը, քանի որ ուսաանող էի եւ դա իմ առաջին արտասահմանյան ելույթն էր,,- ասաց նա։

,,Երուսաղեմի 7 դարպասը,, կամ 7-րդ սիմֆոնիան նա գրել է 1996 թվականին՝ նվիրելով Երուսաղեմի 3000 ամյակին։ Եվ այս ստեղծագործության առաջին կատարումն էլ եղել է Երուսաղեմում։ ,,Ընդհանրապես Երուսաղեմում 12 դարպաս կա, բայց ես օգտագործեցի 7-ը, քանի որ սա իմ 7-րդ սիմֆոնիան էր,- ասաց կոմպոզիտորը։ Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցին, Պենդերեցկին նշեց, որ Պրահա գալուց առաջ վերջացրել է 6-րդ սիմֆոնիան, որը փոքր կամերային նվագախմբի եւ բարիտոնի համար է գրված։

Կոմպոզիտորը խոսեց նաեւ իր հայկական արմատների մասին եւ անդրադառնալով լեհահայության 650-ամյակին նվիրված միջոցառումներին, նշեց, որ այդ կապակցությամբ նույնպես երգչախմբի համար ստեղծագործություն է գրել։  Վիեննայի օպերայի համար նոր օպերա է գրում, որի թեման նվիրված կլինի լեհական հրեաներին եւ որի առաջնախաղը ծրագրված է  2019 թվականի մարտի 1-ին։

,,Պրահայի գարուն,, 72-րդ  միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգը տեղի կունենա վաղը՝ հունիսի 2-ին ժամը 20-ին։

ՕՐԵՐ-ին տված բացառիկ հարցազրույցը կարդացեք մեր առաջիկա համարներում։

Հ.Ա.

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
6. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
7. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
8. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
9. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
10. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: