ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

30 ապրիլի, 2013 | 20:25

ԵՐԵՎԱՆ- Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հստակ ուղերձ է հղել Իսրայելի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց պատրիարքը նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Իսրայելը շարունակում հրաժարվել 1,5 միլիոն հայերի կոտորածը թուրքերի կողմից Ցեղասպանություն կոչելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես,,-ը` վկայակոչելով The Jerusalem Post օրաթերթի անգլալեզու կայքը, Հայոց պատրիարք Մանուկյանը գրել է. «98 տարվա ընթացքում այսքան ջանք է ներդրվել ստիպելու թուրքերին ընդունել իրենց իրագործած ցեղասպանությունը, այնինչ` նրանք շարունակում են ժխտել: Եթե Միացյալ Նահանգները ճանաչել է կոտորածները, ապա Իսրայելը պետք է նույնն անի,:

Պատրիարքի նամակն ընթերցվել է Հրեական համալսարանում` Հայագիտական ծրագրի հիմնադիր, պրոֆեսոր Մայքլ Սթոունի կազմակերպած և Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա գիտաժողովի և ոգեկոչման արարողության ժամանակ: Իր ելույթում պրոֆեսոր Սթոունն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանություն նշանակում է ոչ միայն մարդկային սպանդ կամ որևէ ազգի զգալի հատվածի բնաջնջում, այլև մշակույթի, լեզվի, երաժշտության եւ ժողովրդական սովորությունների բնաջնջում:   Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը դատապարտել է Իսրայելի Քնեսեթում կառավարության ներկայացուցիչ, նախարարի տեղակալ Օֆիր Ակունիսի այն հայտարարությանը, թե «Իսրայելը երբեք չի ժխտել կոտորածները, սակայն այն ցեղասպանություն որակելու որոշումը պետք է կայացվի բաց բանավեճի արդյունքում,,:   Համալսարանում կայացած միջոցառման հիմնական բանախոսներից էր Քնեսեթի նախկին անդամ Յաիր Ցաբանը, ով իսրայելցի առաջին օրենսդիրն էր, որ հանձն առավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իր ելույթում Ցաբանը վերհիշել է Բենիամին Նեթանյահուի խոսքերը` ԱԳ փոխնախարար եղած ժամանակ:

«Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից, Հայոց ցեղասպանությունը դրանցից է: Ոչ քաղաքականությունը և ոչ էլ դիվանագիտությունը չպետք է արգելք հանդիսանան մեզ համար բացահայտելու զոհերին,,,- նշել էր Նեթանյահուն:

«Ցավոք սրտի, որպես վարչապետ նա հակված չէ ընդունելու Հայոց ցեղասպանությունը,,,- հավելել է նախկին օրենսդիրը:   Ցաբանը նաև իր բողոքն է հայտնել, թե որքան արագ է Իսրայելը մոռացել հրեաների օգնության աղերսանքը և մերժումը, որ ստացել են, քանի որ նրանց օգնելը չի բխել մյուս ազգերի շահերից: Ըստ նրա` Իսրայելն այդքան զգայուն լինելով Հոլոքոստի ժխտման, ռասիզմի եւ նեոնացիզմի բոլոր դրսևորումերի նկատմամբ, այնուամենայիվ, չի կարողանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` իր քաղաքական ու դիվանագիտական շահերը չվնասելու համար:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Երուսաղեմում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն
2. Մայր Աթոր Ս.Էջմիածինը կաջակցի Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգությանը
3. Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ
4. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
5. Երուսաղեմի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
6. Իսրայելը չի ճանաչում Երուսաղեմի Հայոց նոր պատրիարքին
7. Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: