ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երկու հայ չեմպիոն՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում.Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան

03 հոկտեմբերի, 2016 | 13:10

Manuel PetrosianԻնչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքէջը, Խանտի-Մանսիյսկում ավարտվել է  շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։

16 և 18 տարիքային խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճել են մեր տղաները: Հայկ Մարտիրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև 16 տարեկան պատանիների խմբում՝ չունեցավ ոչ մի պարտություն։ 1-ին 7 տուրը նա ավարտեց հաղթանակով, վերջին 4-ը՝ ոչ ոքիով։ Արդյունքում 9 միավորով նա հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Նույնքան վաստակեց նաև մինչև 18 տարեկանների խմբում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը, ով ևս դարձավ աշխարհի չեմպիոն իր տարիքային խմբում։

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Քրիստինե Սմբատյանը վաստակեց 5 միավոր, տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը 8 միավորով կիսեց 3-4 հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով նրան բաժին հասավ 4-րդ տեղը։ Արթուր Դավթյանը 7 միավորով դարձավ 9-րդը։ Արփինե Գրիգորյանը մինչև 16 տարեկան աղջիկների խմբում 6․5 միավորով տեղ զբաղեցրեց 2-րդ տասնյակում, Դավիթ Միրզոյանը վաստակեց 5․5 միավոր։ Սիրանուշ Ղուկասյանը 6․5 միավորով մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում  զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ Արամ Հակոբյանը, ով հանդես էր գալիս Մանուէլ Պետրոսյանի հետ, 6 միավորով եզրափակեց 2-րդ տասնյակը։

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր վերելքներ։

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր բարեմաղթանքներին։ haik-martirosian-chess


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
8. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
9. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
10. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: