ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում

19 սեպտեմբերի, 2018 | 11:55

Սեպտեմբերի 15-ին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ սրբազանը մեկնեց  մեկնեց Բուլղարիա՝ Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրվան և Խաչվերացի տոնին նվիրված միջոցառումները հանդիսապետելու համար:

Սեպտեմբերի 16-ին, կիրակի առավոտյան, 11:00-ին, ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսավոր պատարագ մատուցվեց Ս. Խաչ եկեղեցում, հավարտ որի Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակներին նվիրված սրբապատկերի օրհնության ու օծման կարգ, ապա օրհնվեց մատաղը: Եկեղեցին բազմամարդ էր, սրբազան արարողություններին մասնակցելու և Ռումանիոյ առաջնորդի օրհնությունը ստանալու էին եկել շուրջ 600 հոգիներ:

Տաթև Սրբազանն իր պատգամը բերեց ներկա բարեպաշտ ժողովրդին, բացատրեց Խաչի խորհուրդը՝ մասնավորապես նշելով. ,,Ս. Խաչի փրկարար զորությունը մշտապես ներկա է եղել և այսօր էլ շարունակում է ներկա լինել հայ մարդու և հայ ընտանիքի կյանքից ներս: Պատահական չէ, որ Հայ եկեղեցում ամեն ինչ օրհնվում ու սրբագործվում է Ս. Խաչով: Մեզ համար խաչը փրկության ճանապարհն է, և ընթանալ փրկության այդ ճանապարհով՝ նշանակում է պատրաստ լինել զոհողությունների հանուն Քրիստոսի, որոնք միայն մաքրում են մարդու հոգին և վերափոխում նրան: Պողոս առաքյալն ասում է, որ մեզ համար, փրկվածներիս համար, խաչը Աստծո զորությունն է, այսինքն`ամեն անգամ, երբ մենք խաչակնքվում ենք, խաչի նշանն ենք դրոշմում մեզ վրա, զգում ենք Քրիստոսի ներկա զորությունը մեր կյանքում: Ս. Խաչի փրկարար զորությունը մշտապես ներկա է եղել և այսօր էլ շարունակում է ներկա լինել հայ պետականության և հայի ինքնության կերտման ու պահպանման սրբազան առաքելության մեջ: Դարեր շարունակ մենք Ս. Խաչի նշանով հաղթանակել ենք ոչ միայն չարի աներևույթ զորությունների դեմ, այլ նաև հայ ժողովրդի տեսանելի թշնամիների ու զավթիչների դեմ, որոնք ցանկանում էին բնաջնջել հայի տեսակը: Սակայն ինչպես Քրիստոս խաչի վրա չմնաց ու հարություն առավ, այդպես էլ հայ ժողովուրդը մշտապես Տիրոջ Ս. Նշանով հառնել է մոխիրներից և հարություն առել՝ որպես Տիրոջ ընտրյալ ժողովուրդ:

            Սիրելիներ, մենք պետք է հավատարիմ մնանք այն խաչին, որ մեր նախնիներն իրենց ամեն հոգով, սրտով, նույնիսկ նահատակության գնով պաշտպանեցին և մեզ հանձնեցին, որպեսզի մենք էլ մեզանից հետո եկող սերնդին նույն հպարտությամբ ու նախանձախնդրությամբ հանձնենք այն առ ի վայելում և ի պահպանություն: Փշոտ ճանապարհներ են անցել մեր նախնիները հանուն մեր սրբությունների պաշտպանության, և այսօր մենք եկեք անտարբեր չգտնվենք այն նվիրական արժեքների հանդեպ, որոնց համար արյուն է թափվել և նահատակություններ են եղել: Եկեք վերադառնանք այն ճշմարիտ արժեքներին, որոնց համար արյուն է հեղվել, ճակատագրեր են խեղվել, որոնց համար խաչի ճանապարհ է անցել մեր ժողովուրդը, բայց միևնույն ժամանակ հարության ու լուսավոր ապագայի տեսլականով, հզոր ու անկախ պետականություն ունենալու երազանքով՝ համախմբված Հայ Առաքելական մեր Մայր Եկեղեցու սրբազան կամարներից ներս: Եկեք երբևէ չթուլանանք մեր հավատի մեջ ու չհուսահատվենք, չերկմտենք ու աներկբայորեն հավատանք Տիրոջը՝ կրկնելով Պողոս առաքյալի հետևյալ խոսքը, որ ասում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. Զ 14),,:

 

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
2. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
3. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
4. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
5. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
6. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
7. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
8. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
9. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
10. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: