ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի եզրափակիչ փուլին հետեւեց թավշյա հեղափոխությունը

07 սեպտեմբերի, 2018 | 22:40

 

07 սեպտեմբերի 2018, Երեւան- Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջաններում անցկացված «Երիտասարդ ակտիվիստ»
երկամյա ծրագրի շրջանակներում կատարելագործվեցին ավելի քան 300 երիտասարդ
ակտիվիստների սոցիալական քարոզարշավների կազմակերպման եւ հրապարակային
ելույթի հմտությունները, որոնցից 100-ը՝ Վրաստանում, իսկ 200-ը՝ Հայաստանում:


Հետաքրքիր զուգադիպությամբ ծրագրի շրջանակներում անցկացված 18
աշխատաժողովներից վերջիններին՝ 2018թ. ապրիլին անմիջապես հաջորդեց Հայաստանում
Թավշյա հեղափոխությունը, որին ակտիվորեն մասնակցեցին «Երիտասարդ ակտիվիստ»
ծրագրի աշխատաժողովների շրջանավարտների մեծ մասը, շատերն անգամ իրենց
բնակավայրերում բողոքի գործողությունների ակտիվ կազմակերպիչներն էին:
Աշխատաժողովների փուլին 2018թ. հունիսին հետեւեցին Ամառային դպրոցը Ծաղկաձորում
եւ «Երիտասարդությունը հանուն ազատության եւ ժողովրդավարության» քաղաքացիական
ակտիվիզմին նվիրված տարածաշրջանային համաժողովը Երեւանում: Ամառային դպրոցին
եւ Համաժողովին մասնակցեցին ընդհանուր առմամբ 80 երիտասարդներ Հայաստանի բոլոր
մարզերից եւ Վրաստանի հարավային հինգ շրջաններից:

Համաժողովին մասնակցեցին նոր
իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ազգային
անվտանգությւան խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երիտասարդության եւ
Սպորտի հարցերով փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, Հայաստանում Չեխիայի
արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Միկիսկան, ՀՀ-ում Եվրոպական միության
պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե
Ուրբանը, Հայաստանում People in Need (Չեխիա) կազմակերպության ներկայացուցիչ
Վարդ Դադունցը, Պոդլասկայի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի
վարչության նախագահ Անդջեյ Պարաֆինյուկը (Լեհաստան), Ժուռնալիստների
«Ասպարեզ» ակումբի նախագահ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լեւոն
Բարսեղյանը, խորհրդատու, ԵՄ հարեւանության ծրագրի գծով միջազգային փորձագետ,
Յան Օնդրյուսը (Սլովակիա), քաղաքացիական հասարակության փորձագետ Իռեն
Դանիելյանը, Բազմազգ Վրաստան հանրային շարժման (ԲՎՀՇ) ներկայացուցիչ Ամիրան
Գելաշվիլին, «Փրկենք երեխաներին» հայաստանյան ներկայացուցչության
տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Արսեն Սիմոնյանը, Թրանսփերենսի
Ինթերնեյշնլ Հայաստանի հակա-կոռուպցիոն կրթական ծրագրի համակարգող Տաթևիկ
Բարսեղյանը, «Քաղաքացու կոդը» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
հիմնադիր Նարե Հայրապետյան:

Մասնակիցներին վիդեոուղերձով դիմեց նաեւ
Հայաստանում եւ Վրաստանում Նիդերլանդների թագավարության դեսպան Յոհաննես
Դաուման: Համաժողովը վարեց «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի համակարգող, «Ազատ
քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ
Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկվեցին հետ-հեղափոխական զարգացման եւ դրանում
երիտասարդոեւթյան տեղի եւ դերի խնդիրները, այդ հարցում Վիշեգրադյան երկրների եւ
Վրաստանի փորձը: ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին ներկայացվեցին Ամառային
դպրոցում մշակված առաջարկությունները՝ ուղղված երիտասարդություն-կառավարություն
կառուցվածքային երկխոսության ինստիտուցիոնալիզացիային:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել
է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանն իրենց ներդրումն
ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան
գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի:
Հասցե: ք. Երեւան, Կոմիտասի փ. 5a, բն. 13. Հեռ. +374.10.26.14.24, +374.55.30.46.30;
Էլ.հասցե: freecitizen.cisc@gmail.com ; Վեբ-կայք: www.freecitizen.am3
Համաժողովի ընթացքում նաեւ մրցանակներ հանձնվեցին վերջին երեք տարիների
ընթացքում իրենց քաղաքացիական ակտիվ եւ դիրքորոշմամբ եւ քաջ կեցվածքով
առանձնացած երիտասարդներ: «Ազատ քաղաքացի – 2016» մրցանակին արժանացավ
նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանը (https://www.azatutyun.am/a/27461935.html ),
«Ազատ քաղաքացի – 2017» մրցանակին՝ Շահեն Հարությունյանը
(https://www.youtube.com/watch?v=mkCuDqBxD3g), իսկ «Ազատ քաղաքացի – 2018»
մրցանակին՝ Երվանդ Աղաբաբյանը
(https://web.facebook.com/ArmenianHighlands/videos/208241433099071/UzpfSTczMjI4NzE5ODoxMDE1
NjA5Nzk1NzAwMjE5OQ/ ):

Յուրաքանչյուր մրցանակակիր ստացավ 100.000 դրամ սեփական
հայեցողությամբ տնօրինելու իրավունք: Գեւորգ Սաֆարյաննն ուղղեց այն
քաղբանտարկյալների աջակցման հիմնադրամ, Շահեն Հարությունյանը՝ Հայաստանի
մանկատների սաներին ուսումնական շրջանին ընդառաջ գրենական պիտույքներով,
գրքերով եւ քարտեզներով զինելուն, իսկ Երվանդ Աղաբաբյանը՝ ՏՏ ոլորտում պետական
գնումների բարելավմանն ուղղված ծրագրի մշակման ֆինանսավորմանը: Մրցանակները
ֆինանսավորվեցին Վիշեգրադի միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների
կառավարության կողմից:


«Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրն ամփոփվեց 300-ի թվից ընտրված 15 ակտիվիստների
ուսումնական այցելությամբ Վիշեգրադի 3 երկրներ՝ Չեխիա (Պրահա, Բռնո), Սլովակիա(Բրատիսլավա) եւ Հունգարիա (Բուդապեշտ): Այցի մասնակիցները հանդիպեցին Չեխիայում 1989թ. Թավշյա հեղափոխության երիտասարդական շարժման առաջնորդ Շիմոն Պանեկին, քննարկում ունեցան Ազատություն ռադիոկայանի կենտրոնական գրասենյակում (Պրահա), Պրահայի քաղաքացիական կենտրոնում հանդիպեցին ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում Չեխիայի նախկին դեսպան Պետեր Կոլարի հետ, ԵՈՒՐՈՊԵՈՒՄ
Եվրոպական քաղաքականության ինստիտուտում ունկընդրեցին դասախոսություն
նվիրված ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շահերին, Վիշեգրադի միջազգային հիմնադրամում (Բրատիսլավա) հանդիպեցին դեսպան Իրենա Կրասնիցկայաին, միջազգային փորձագետների հետ մասնակցեցին կլոր-սեղան քննարկմանը ԳԼՈԲՍԵԿ-ի (GLOBSEC – Global Security) գրասենյակում (Բրատիսլավա), ընդհանուր առմամբ մասնակցեցին 14
թրենինգների, այդ թվում՝ Պրահայի Transparency International, People in Need
կազմակերպություններում, Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում,
Սլովակիայի եւ Հունգարիայի երիտասարդական խորհուրդներում, Քաղաքականությունների
վերլուծության Բուդապեշտի ինստիտուոտում: Նրանք ունեցան նաեւ տասնյակից ավելի
հանդիպումներ տեղի հասարակական կազմակերպությունների եւ վերլուծական
կենտրոնների ներկայացուցիչների հետ:


«Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրն իրականացրեցին «Ազատ քաղաքացի»
քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը եւ «Բազմազգ
Վրաստան» հանրային շարժումը՝ համագործակցաբար Չեխիայի «Փիփլ ին Նիդ»
(People in Need) եւ Լեհաստանի ՍԱԼՏՕ «Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի
ռեսուրսներ» կազմակերպությունների հետ: Ծրագիրը ֆինանսավորվել է Վիշեգրադի
միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների
աջակցման կենտրոն ՀԿ լրատվական ծառայություն


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: