ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երիտասարդները բարեկարգեցին Խոջիվանքի պանթեոնը

13 ապրիլի, 2013 | 23:02

ԹԲԻԼԻՍԻ-Ապրիլի 13-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:

Առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ և կենտրոնի աշխատակիցներ Վալերի Բադալյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի մասնակցությամբ հինգ տասնյակից ավելի երիտասարդ աղջիկներ ու տղաներ մաքրազարդեցին և բարեկարգեցին «Մեծաց մեծերի» պանթեոնի տարածքը, հեռացրեցին ծառերի չորացած ճյուղերը, փխրեցրին հողը՝ նախապատրաստելով ծաղիկների տնկարկման համար:

Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի սպորտի և երիտասարդության գործերով նախարարության երիտասարդ կամավորները:

«Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թևի առաջարկությամբ որոշվեց նման շաբաթօրյակները դարձնել շարունակական:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև

https://www.facebook.com/media/set/?set=a.360722207377931.1073741876.113192792130875

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ
2. «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը Գալուստ Գյուլբենկյան սրահում
3. ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է Վրաստանի ղեկավարության եւ վիրահայոց համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: