ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեք հայ պատգամավոր Ռումինիայի խորհրդարանում

16 դեկտեմբերի, 2016 | 11:57

ԲՈՒԽԱՐԵՍՏ. Ինչպես ՕՐԵՐ-ը  տեղեկացավ Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանից, երեկ Ռումինիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում խորհրդարանի նոր կազմում ընտրվել են ազգությամբ հայ երեք պատգամավոր։ Այդ պատվամավորներն են Վարուժան Փամբուկչանը, Լուչիան Սիմեոնը եւ Վարուժան Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ մինչ այդ Վարուժան Ոսկանյանը սենատոր էր։

ruminia-deputatner

Վարուժան Փամբուկչյանն անցել է իբրեւ Ռումինահայոց միության փոխնախագահ՝ ստանալով 4866 ձայն։ Վարուժան Ոսկանյանն անցել է իբրեւ ՌՀՄ նախագահ՝ ALDE կուսակցության կողմից, եւ Լուչիան Էդուարդ Սիմիոնը Տուլչա շրջանի սորիալ-դեմոկրատների՝   PSD կուսակցության կողմից։

Իր հերթին Արմենպրեսը հաստատել է, որ  Ռուﬕնիայի Հայոց ﬕության կողﬕց առաջադրված հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian) եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրված Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian) վերընտրվել են: Առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրվել սոցիալ-դեմոկրատների ցուցակով առաջադրված Լուչիան Էդուարդ Սիﬕոնը (Lucian-Eduard Simion):

Վարուժան Փամբուկչյանը Ռուﬕնիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի անփոփոխ ղեկավարն է երկար տարիներ, այդ հարցով, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ: Վարուժան Ոսկանյանը Ռուﬕնիայի Խորհրդարանի առաջին գումարման անդաﬓերից է, ազգային փոքրամասնությունների խմբի առաջին ղեկավարը, որն այնուհետեւ ժառանգել է Վարուժան Փամբուկչյանը: Ոսկանյանը եղել է սենատոր, եւ երկու անգամ Ռուﬕնիայի կառավարության ադամ` 2006- 2008թթ. էկոնոﬕկայի եւ ֆինանսների նախարար, 2012-2013թթ. էկոնոﬕկայի նախարար: Երկուսն էլ Ռուﬕնիայի հայտնի քաղաքական գործիչներ են, ﬕաժամանակ Ռուﬕնիայի Հայոց ﬕության հիﬓադիր ղեկավարներ` Ոսկանյանը նախագահ, իսկ Փամբուկչյանը փոխնախագահ: Լուչիան Էդուարդ Սիﬕոնը Սեւ ծովի առափնյա Տուլչա նահանգային ղեկավարներից է, անցյալում Տուլչա նահանգի պրեֆեկտը, այնուհետեւ Դանուբի դելտայի արգելոցի տնօրենը: Նա ղեկավարում է Ռուﬕնիայի Հայոց ﬕության տեղական մասնաճյուղը, ինչպես նաեւ կանգնած է Տուլչայի նահանգի եւ Տավուշի մարզի եղբայրական կապերի հաստատման ակունքներում:

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

Լուսանկարը՝ Արարատ ամսագրի

ՕՐԵՐ

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: