ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում տեղի ունեցավ ՀՄԸՄ 10-րդ համահայկական մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը

24 հուլիսի, 2017 | 07:23


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Հանրապետության հրապարակում մասնակցեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-­րդ համահայկական մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ներկայացրեց Հայր Սիփան Վարդապետ Գրիգորյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Առաջինի օրհնության խոսքը ներկայացրեց  Հայր Պետրոս Վարդապետ Մանվելյանը:

Ելույթ ունեցան ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը, համա-ՀՄԸՄ-ական 10-րդ մարզախաղերի պատվո նախագահ Սարգիս Տեր- Պետրոսյանը, 10-րդ մարզախաղերի հանձանախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ Դավիթ Հակոբյանը:

Հայ Հեղափոխական Դաշնակցության խոսքը փոխանցեց Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես ասաց. «Շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը մեկնարկելու կապակցությամբ:

Ուրախ եմ և հպարտ, որ ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերը իրականացվում են Հայրենիքում և Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյա հոբելյանական տարվա նախաշեմին: Մեկդարյա գործունեություն, որ արգասաբեր ու բեղուն լինելուց բացի նաև յուրօրինակ կամուրջ դարձավ Հայրենիքի ու Սփյուռքի միջև: Ասում են՝ 100 տարվա ընթացքում է պատմության անիվը ավարտում իր ևս մեկ պտույտն ու սկսում նորը: Նշանակում է՝ մեկ դարն ընդգրկուն ընթացք է, ու կարելի է ենթադրել, որ դարը բոլորելուց հետո գալիս է հազարամյակի ճամփան բռնելու ժամանակը: 2018 թվականին լրանում է նաև Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսական հաղթանակների 100-ամյակները: Պետականության վերընձյուղումը նոր սկիզբ դարձավ և ազդարարեց՝ գալիք սերունդները լինելու են փառքի ու հաղթանակի ճարտարապետներն ու տերերը:

Ուրեմն, սիրելինե՛րս, դար ապրածի փորձառությամբ և հազարամյակը նվաճելու երիտասարդական ավյունով ու խենթությամբ գնացեք առաջ, հզորացրե՛ք ձեր Հայրենիքն ու պաշտպանե՛ք հայրենի հողը, հայ մնացեք ու միշտ հիշեք՝ Հայրենիքն է այն փարոսը, որ եթե անգամ, ինչպես Մաթևոսյանը կասեր, առանց խարիսխ ծով դուրս գաք, կդառնա ձեր ճանապարհի լույսն ու օգնականը: Այն ճանապարհի, որ վաղ թե ուշ ձեզ բերելու է այստեղ՝ Հայաստանի անկախ Հանրապետություն:

Այսօր աշխարհի 21 երկրից հազարից ավելի ՀՄԸՄ-ական մարզիկներ են հպարտ կանգնած մայրաքաղաք Երևանի հրապարակում` խորհրդանշելով համայն հայության միասնականությունն ու միակամությունը: 2800-ամյա Էրեբունի-Երևանը, որ նույնիսկ Հռոմից է հին ու տեսել է անգամ Բաբելոնի կործանումը, թող ձեր հոգու մայրաքաղաքը դառնա ու մագնիսական ուժով ձեզ ձգի, կապի Հայրենիքի սրտին:

Հայոց սուրբ նահատակներին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրապետության հրապարակ փոխադրված մարզախաղերի ջահը` վստահ եմ, որ կբոցավառվի ձեր հոգիներում ևս և կհամակի ձեզ անսպառ էներգիայով՝ հաղթահարելու նորանոր բարձունքներ և գործելու հանուն Հայաստանի առաջընթացի:

ՀՄԸՄ-ն մշտապես նպաստել է հայապահպանությանը, «առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսով՝ հայ երիտասարդի առույգ մարմնում դրել է կենսախինդ, առողջ հոգի, հայի հոգի, շարունակաբար անդրադարձել հայ երիտասարդությանը հուզող արդիական խնդիրներին: Համահայկական մոտեցումներ որդեգրած իր ռազմավարությամբ կառույցը համախմբել է հայ երիտասարդությանը Հայաստանի շուրջ և այսօր էլ իր կազմակերպչական ժամանակակից մեթոդներով աշխատանքներ է ծավալում Մայր Հայրենիքում:

ՀՄԸՄ 99-ամյա պատմությունը նշանավորվում է Հայաստանում երկրորդ անգամ համահայկական խաղերի անցկացմամբ, որը ևս մեկ անգամ հավաստում է այն որդիական սերը Հայրենիքի նկատմամբ, որ ունի յուրաքանչյուր մասնակից, ՀՄԸՄ յուրաքանչյուր ղեկավար: Խաղերն ընդամենը միջոց են երիտասարդությանն առավել սերտորեն Հայաստանի հետ կապելու, Հայաստանը նրանց հոգիներում ընդմիշտ դրոշմելու համար:

Այսօր Հայոց կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության, զորավիգ ու աջակից է ՀՄԸՄ 10-րդ խաղերի անցկացմանը, որոնք առավել կնպաստեն հայ երիտասարդի խանդավառությանն ու նվիրումին, քանզի այս երիտասարդության լուսավոր ապագայով է պայմանավորված լինելու նաև Հայոց պետականության զարգացումն ու հզորացումը:

Մարզական խաղերի սիրելի՛ մասնակիցներ, մաղթում եմ ձեզ հաջողություն, միայն հաղթանակներ, որպեսզի նոր լիցքեր ստացած, Հայրենիքից ուժ առած՝ շարունակեք Սփյուռքի հայ երիտասարդության շրջանում ազգային կյանքի զորացման հայանվեր և սուրբ գործը:

Հազարամյակների ճանապարհ անցած հայոց պատմությունը հարուստ է հաղթանակների, նվաճումների, պայքարի հարյուրամյակներով: Վստահ եմ՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության կերտած դարն իր արժանի տեղը կգտնի այդ հարյուրամյակների շարքում:

Հաղթական մեկնարկ և ընթացք բոլորիս»:

Մարզախաղերին մասնակցում է 1250 հայ երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից:


Առնչվող նյութեր
1. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
2. ՀՄԸՄ 100-ամյակը նշվեց Հայաստանում՝ հուլիսի 20-28-ը. ցուցահանդես, բանակում, գիտաժողով եւ հանդիսավոր նիստ
3. Խարոյկահանդէսի Հրաւէր Վիեննայում
4. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
5. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
6. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
7. ՇՏԱՊ. Հրթիռակոծուեցաւ Հալէպի ՀՄԸՄ-ի Դաշտը. 2 զոհ, 10 վիրաւոր եւս մեկ զոհ Սուլէյմանիէ շրջանում
8. ՀՄԸՄ ԼԻԲԱՆԱՆ` ՀԱՄԱՀՄԸՄ-ԱԿԱՆ 9ՐԴ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: