ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում ներկայացվել է Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանությունը

08 մայիսի, 2014 | 09:09

jobs bookԵրեւան: Մեդիամաքս: Նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պաշտոնապես ներկայացրել է Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի հայերեն թարգմանությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վալտեր Այզեքսոնի հեղինակած կենսագրականի հայերեն հրատարակությունը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իսկ թարգմանության ու հրատարակության աշխատանքներն իրականացվել են “Անտարես” մեդիա հոլդինգի կողմից:

«Ուրախ եմ ներկայացնել Սթիվ Ջոբսի կենսագրականը պատանի ընթերցողներին: Վստահ եմ, ձեզնից շատերը կկարդան այս գիրքն ու կոգեշնչվեն Սթիվ Ջոբսի անձնական օրինակով: Հայերը նորարարության ու ստեղծարարության ձգտող են եւ կարծում եմ հայաստանյան ընթերցողին այս գիրքը շատ կհետաքրքրի»,- շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Գրքի հիմքում ընկած են շուրջ երկու տարվա ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված ավելի քան քառասուն հարցազրույցներ, ինչպես նաեւ հարցազրույցներ նրա ընտանիքի անդամների, ընկերների, ընդդիմախոսների, մրցակիցների, գործընկերների հետ:

Գիրքը հրատարակվել է 49 լեզուներով: Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել 1000 օրինակով: Այն բաժանվելու է Երեւանի եւ մարզերի գրադարաններին, դպրոցներին եւ բուհերին:

Photo: http://www.jaredferreira.com/

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: