ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում բացվեց ,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնը եւ Ազնավուրի աստղը

07 հուլիսի, 2013 | 22:19

ԵՐԵՎԱՆ,-Փառատոնային առաջին օրն սկսվեց մամլո ասուլիսներով, որտեղ ներկայացվեցին Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերից մի քանիսը: Մասնավորաբար իրենց ֆիլմերը մամուլին ներկայացրին Ջիվան Ավետիսյանը («Ընդհատված մանկություն») Հարութ Շատյանը (Մարաթոն), Արա Եննջակյանը («Խավարում»), Ադրինե Գրիգորյանը (Բավական), Գուրգեն Ջանիբեկյանը (Պեպիտտո), Հրանտ Վարդանյանը (Սպիտակ գառան երազը), Սարո Վարժապետյանը (Ջրից հետո ավազ է մնում) և Էմիլ Մկրտչյանը («Իդան այստեղ է»):Ասուլիսներին հաջորդեց ավանդական Ծիրանօրհնեքը Երևանի Սբ.Զորավոր եկեղեցում, որտեղ ներկա եղան փառատոնի հյուրերից շատերը:

Այնուհետեւ կինոաստղերի ծառուղում Շառլ Ազնավուրի ներկայությամբ տեղի ունեցավ «Ազնավուրի աստղի բացումը,ուր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ մեծ շանսոնյեի մի աստղ էլ փայլատակում է երկնքում:

«Ոսկե ծիրանի,, շրջանակներում Հայաստան եկած «Արարատ, ֆլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ իր խոսքում նշեց, որ Շառլ Ազնավուրն ամենահայտնի հայն է աշխարհում: «Եթե մեզ հարցնում են, թե հայերը ի՞նչ են տվել աշխարհին՝ ասում ենք՝ «Ազնավուր,, և այդ մի բառը հերիք է,-ասաց Ատոմ Եգոյանը:

Ազնավուրը շատ հակիրճ արտահայտվեց՝ ակնարկելով իր տարիքն ու կարճահասակ լինելը: «Ասում են բոլորը, որ տարիքս է մեծանում, բայց բոյս չի մեծանում»,-ասաց նա:

Այնուհետեւ  հաջորդեց Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ոսկե ծիրանի ,հոբելյանական 10-դդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որը վարում էր կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:։ Միջոցառումը բացեց Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ելութներ ունեցան նաեւ «Հովեր» երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Ազգային օպերային թատրոնի բալետը՝ մենապարողներ Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց հոբելյանական փառատոնի մեկնարկն ու ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր՝ ,,Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի, և մեր երկրի հանդեպ:

Շատ կարևոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը և «Ոսկե ծիրան, միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի, տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի և խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը,,:

Պաշտոնական բացումը հայտարարեց «Վիվա Սելլ-ՄՏՍ,, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ինչպես միշտ արժանացավ փառատոնի սահմանած հատուկ մրցանակին: Փառատոնի բացումն իրենց ներկայությամբ պատվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատվավոր հյուրեր Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Գոդֆրի Ռեջիոն, Իշտվան Սաբոն։

Ներկայացվեց Ազնավուրի հայաստանյան այցերի մասին պատմող փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը բեմից ողջունեց շանսոնիեին`աշխարհի ամենահայտնի հային, ում շնորհվեց «Ոսկե ծիրան,-ի սահմանած հատուկ մրցանակը: Ատոմ Էգոյանը ներկայացրեց նաեւ փառատոնի բացման ֆիլմը`«Կրակել դաշնակահարի վրա, որի գլխավոր դերում հանդես է գալիս Շառլ Ազնավուրը: Բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն, երգով:

Լուսանկարները՝ NEWS.am STYLE/-ի, կինոփառատոնի կայքէջի եւ PanArmenian Rhoto-ի

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Շառլ Ազնաւուրի յուղարկաւորութիւնը՝ Ս. Յովհաննէս-Մկրտիչ մայր տաճարէն
2. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
3. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
4. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
5. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
6. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
7. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
8. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
9. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
10. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: